«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Ադոնցի փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 1878.05 ք.մ. մակերեսով արտադրամաս (արտաքին մակերեսը՝ 2117.7 ք.մ.): Լոտի մեկնարկային գինը` 564000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն Գր. Լուսավորիչ փողոց, թիվ 4/4 հասցեում գտնվող 6554.8 ք.մ. մակերեսով բնակելի և ուսումնական մասնաշենք (ուսումնական մասնաշենքի ավարտվածության աստիճանը կազմում է 50-80%), 0.051722 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 2645000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Բայանդուր, 25-րդ փողոց, 1 գյուղ. արտադրական օբյեկտ հասցեում գտնվող 1105.09 ք.մ. մակերեսով վարչական շենք, 6091.53 ք.մ. մակերեսով թռչնաղբի հորեր, 1119.35 ք.մ. մակերեսով ավտոպարկ, 34.92 ք.մ. մակերեսով լցակայանի շենք, 18126.42 ք.մ. մակերեսով թռչնանոց, 485.2 ք.մ. մակերեսով կերի պահեստ, 575.1 ք.մ. մակերեսով սանանցում, 25 ք.մ. մակերեսով ենթակայան, 514 ք.մ. մակերեսով սանանցում, 328.68 ք.մ. մակերեսով կերի պահեստ, 11011.14 ք.մ. մակերեսով թռչնանոց, 321.1 ք.մ. մակերեսով ցամք. պահեստ, 273.75 ք.մ. մակերեսով ցամք. պահեստ, 195.3 ք.մ. մակերեսով տրակտոր. կայան, 147.62 ք.մ. մակերեսով սանանցում, 58.8 ք.մ. մակերեսով ենթակայան, 18126.42 ք.մ. մակերեսով թռչնանոց, 127.26 ք.մ. մակերեսով ենթակայան, 323.4 ք.մ. մակերեսով սանանցում, 159.25 ք.մ. մակերեսով տրակտոր. շինություն, 1357.5 ք.մ. մակերեսով ինկուբատոր, 259.4 ք.մ. մակերեսով սանանցում, 11011.14 ք.մ. մակերեսով թռչնանոց, 58.8 ք.մ. մակերեսով ենթակայան, 485.21 ք.մ. մակերեսով սանանցում, 143.55 ք.մ. (287.1 խ.մ.) մակերեսով պարիսպ, 6.98 ք.մ. (13.96 խ.մ.) մակերեսով պարիսպ, 84.06 ք.մ. (168.12 խ.մ.) մակերեսով պարիսպ, 21.2 ք.մ. (42.4 խ.մ.) մակերեսով պարիսպ, 104.78 ք.մ. (209.56 խ.մ.) մակերեսով պարիսպ, 200.2 ք.մ. մակերեսով ծածկ, 54.14 ք.մ. (108.28 խ.մ.) մակերեսով պարիսպ, 982.54 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ և 155.069 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 1838000000 ՀՀ դրամ:
- 1 հատ սառնարանային համակարգ ORXUS և BITZER35C: Լոտի մեկնարկային գինը` 56250000 ՀՀ դրամ:
- 1 հատ մորթի արտադրամասի հոսքագիծ «Միր Նազար» 2000 հատ/ժամ: Լոտի մեկնարկային գինը` 71250000 ՀՀ դրամ:
- 1 հատ կաթսայատան սարքավորումներ: Լոտի մեկնարկային գինը` 18000000 ՀՀ դրամ:
- 10 հատ Բրոյլերի աճեցման հոսքագիծ BKM-3: Լոտի մեկնարկային գինը` 67500000 ՀՀ դրամ:
- 1 հատ կերախոհանոցային համակարգ: Լոտի մեկնարկային գինը` 30000000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները` գույքերը գրավադրված են:
Աճուրդը` հոլանդական եղանակով, ք.Երևան, Ագաթանգեղոս 6/1 (4-րդ հարկ) հասցեում 14.12.2016թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2017թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Ագաթանգեղոս 6/1 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.akson.am կայքերը: