Notification
13.11.2026
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Բաղրամյան, գյուղ Դալարիկ, Ս․ Օրջոնիկիձեի փողոց, 9 հասցեում գտնվող 275,82 ք․մ․ բնակելի տուն, 58,2 ք․մ․ անասնաշենք, 29,1 ք․մ․ թոնրատուն, 10,1 ք․մ․ պահեստ, 2,9 ք․մ․ կաթսայատուն և 0,12 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23500000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն, Գ․ Դալիբալթայան փողոց, 2-դ նրբանցք, 2/2 հասցեում գտնվող 447,8 ք․մ․ բնակելի տուն, 2,8 ք․մ․ /6,2 խ․մ․, 14,1 գծամետր/ պարիսպ և 0,02541 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 110000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 30.11.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին․․․