ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Բորսան ներկայացնում է իր երկարատև ու վստահելի գործընկերներին, հայտնելով պատրաստակամություն համագործակցել նաև այլ ընկերությունների հետ:

Նորություններ

Ծանուցման փոփոխություն

17.04.2026

  Ի փոփոխություն «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի 23.09.2022թ. թիվ 134 (2614) համարի 6-րդ էջում  տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող ստորև նշված գույքերի աճուրդային փուլերը (որպես մեկ միասնական համալիր) շարունակվելու են 21.04.2026թ.-ին ժ.12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին, նշված մեկնարկային գներից։
- ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/4 հասցեում գտնվող 120 ք․մ․ օժանդակ շինություն, 47,8 ք․մ․ անցագրային, 72,9 ք․մ․ պահեստ, 321 ք․մ․ օժանդակ շինություն, 1060,5 ք․մ․ արտաքին մակերեսով ինքնակամ շինություններ և 0,3072 հա հողամաս (վկայականում որոշ շինություններ նշված են արտաքին մակերեսով): Մեկնարկային գինը` 303000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/5 հասցեում գտնվող 40,7 ք․մ․ արտադրամաս, 6,76 ք․մ․ շինություն, 5,3 ք․մ․ շինություն, 12,92 ք․մ․ շինություն, 10,64 ք․մ․ շինություն, 3,35 ք․մ․ սանհանգույց, 13,3 ք․մ․ /26,6 խ․մ․/ պարիսպ և 0,101217 հա հողամաս: Մեկնարկային գինը` 90000000 ՀՀ դրամ: 
  Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: 
  «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ: