Notification
20.11.2026
Աճուրդի առաջին փուլը կայանալու է 08․12․2026թ., ժամը 12:00-ին, ք․Երևան, Սայաթ-Նովա պող., 40շ, 82/31 հասցեում՝ նշված մեկնարկային գնով, այնուհետև՝ աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի նույն վայրում, նույն ժամին, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ կիրառելիության դեպքում նվազեցված արժեքով, բայց ոչ պակաս հատման գնից: Աճուրդի ավարտը՝ 30.12.2027թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «ԲիԷսԹի» ՍՊԸ (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «դասական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
1․ Լոտ`
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, Հայ Ֆիդայիների փողոց, թիվ 58/1 հասցեում գտնվող 0,19 հա հողամաս,
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս հասցեում գտնվող 2,16 հա հողամաս,
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Հայ Ֆիդայիների փողոց, 58/3 հասցեում գտնվող 198,93 ք․մ․ քարի մշակման արտադրամաս (որոշ հատվածը անավարտ է, իսկ որոշ հատվածի ավարտվածության աստիճանը 50%-80% է) և 0,0246 հա հողամաս,
- Բետոնախառնիչ կայան՝ 1600L 80 KW CAMELWAY HZS50, 35/0 NE-35.ME I: PRGU2427729,
- Ցեմենտի բունկեր 65 տոննա...