«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա, 49 շենք, թիվ 31 հասցեում գտնվող 157.8 ք.մ. մակերեսով շինություն, 22.2 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված շինություն: Լոտի մեկնարկային գինը` 98000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ, Նորք 10-րդ փողոց, թիվ 9/3 հասցեում գտնվող 390.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 10.7 ք.մ. (21.4 խ.մ.) մակերեսով պարիսպ և 0.04 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 196000000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները` գույքերը գրավադրված են:
Աճուրդը` հոլանդական եղանակով, ք.Երևան, Ագաթանգեղոս 6/1 (4-րդ հարկ) հասցեում 30.12.2016թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2017թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Ագաթանգեղոս 6/1 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.akson.am կայքերը: