«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, Օրջոնիկիձե փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 18 հասցեում գտնվող 197.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 18.1 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.059 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23250000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս-գյուղ, թիվ 31/1 հասցեում գտնվող 132.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0303 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9540000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 4/2 հասցեում գտնվող 98.6 ք.մ. մակերեսով ավտոլվացման կետ և 0.015475 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Ֆուրմանովի փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 43 հասցեում գտնվող 87.03 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.013375 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9850000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Կ. Խաչատրյան փողոց, թիվ 4/1 հասցեում գտնվող 290.73 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 308.12 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.092301 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32120000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 14 շենք, թիվ 29 հասցեում գտնվող 96.0 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25790000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Արամուս, թիվ 81 հասցեում գտնվող 285.46 ք.մ. այգետնակ, 18.7 ք.մ. մակերեսով ջրավազան, 4.4 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 4.9 ք.մ. /3.36 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.06 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17490000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ն. Ստեփանյան փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 302.84 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 72.5 ք.մ. մակերեսով արհեստանոց և 0.118 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23500000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ավան համայնք, Ավան-Առինջ թաղամաս, 2-րդ միկրոշրջան, 1/15 շենք, թիվ 9 հասցեում գտնվող 66.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17540000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արարատ, ՈԿՖ բանավան, թիվ 1/17 հասցեում գտնվող 59.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3970000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Իսահակյան փողոց, թիվ 30 հասցեում գտնվող 274.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.027 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Նալբանդյան փողոց, թիվ 72 հասցեում գտնվող 200.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.2 ք.մ. մակերեսով ջրավազան, 14 ք.մ. մակերեսով մառան, 3.7 ք.մ. /7.4 խ.մ./ մակերեսով պարիսպ, 52.1 ք.մ. մակերեսով ծածկ և 0.0698 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21500000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Մ. Հերացի փողոց, 10 շենք, թիվ 19 հասցեում գտնվող 77.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5770000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Էրեբունի փողոց, 21/1 շենք, թիվ 37 հասցեում գտնվող 77.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19900000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Բաղյան 1-ին նրբանցք, 6 շենք, թիվ 3 հասցեում գտնվող 79.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20330000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Պռոշյան փողոց, թիվ 195 հասցեում գտնվող 204.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 4.9 ք.մ. մակերեսով թոնրատուն, 6.7 ք.մ. մակերեսով թոչնանոց, 4.7 ք.մ. մակերեսով գոմ, 8.85 ք.մ. մակերեսով մառան, 0 ք.մ. մակերեսով սանհանգույց, 5.4 ք.մ. մակերեսով ծածկ, 1.4 ք.մ. (2.1խ.մ.) մակերեսով պարիսպ և 0.116 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12440000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Նորաշեն թաղամաս, 27 շենք, թիվ 139 հասցեում գտնվող 145.6 ք.մ. մակերեսով շինություն: Լոտի մեկնարկային գինը` 33860000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, 3-րդ թաղամաս, 39 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 54.0 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6330000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Չարենցի փողոց, թիվ 86 հասցեում գտնվող 102.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.061 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10880000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Որոտանի փողոց, 5 շենք, թիվ 17 հասցեում գտնվող 76.57 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6860000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Սազայի Նիկողոսյան փողոց, թիվ 63 հասցեում գտնվող 318.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3.3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 17.4 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 6.7 ք.մ. մակերեսով ծածկ, 13.4 ք.մ. (26.8 խ.մ.) մակերեսով պարիսպ և 0.095 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32860000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Կասյան փողոց, 26/14 շենք, թիվ 9 հասցեում գտնվող 77.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10090000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Շինարարների փողոց, 12 շենք, թիվ 47 հասցեում գտնվող 53.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5010000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Քրիստափորի (Գորկի) փողոց, թիվ 86 հասցեում գտնվող 155.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 71.4 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0.02836 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45220000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Կոլոտ Հայրապետի փողոց, թիվ 11 հասցեում գտնվող 183.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 31.3 ք.մ. մակերեսով անասնագոմ, 8 ք.մ. մակերեսով պարիսպ և 0.0327 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11450000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Տարոն-2 ՔՇՀ-3, 30 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 99.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8250000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Սայաթ-Նովա փողոց, 6 նրբանցք, թիվ 14 հասցեում գտնվող 209 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 1.2 ք.մ. մակերեսով զուգարան, 24 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 3.7 ք.մ. մակերեսով խորդանոց, 0.9 (1.89 խ.մ.) ք.մ. մակերեսով պարիսպ, 30.7 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ և 0.0458 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13390000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց, 15 շենք, թիվ 68 հասցեում գտնվող 69.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16580000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Սողոմոն Տարոնցի նրբանցք, 13 շենք, թիվ 22 հասցեում գտնվող 50.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11170000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.06.2018թ.-ին, ժ. 12:00-ին, դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 13.07.2018թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: