«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2 թաղամաս, 17 շենք, թիվ 28 հասցեում գտնվող 77.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17570000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա, 36 շենք, թիվ 38 հասցեում գտնվող 31.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13750000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն Նար-Դոսի փողոց, 73 շենք, թիվ 29 հասցեում գտնվող 45.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19350000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Օրբելյանների փողոց, թիվ 27 հասցեում գտնվող 195.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.07 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16330000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Գագարինի փողոց, թիվ 30 հասցեում գտնվող 329.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3.9 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 33.9 ք.մ. մակերեսով թոնրատուն, 23.8 ք.մ. մակերեսով անասնաշենք, 63.8 ք.մ. մակերեսով մառան, 13.5 ք.մ. մակերեսով սանհանգույց, 5 ք.մ. (10 խ.մ., 24.9 գծամետր) մակերեսով պարիսպ, 14.4 ք.մ. մակերեսով ծածկ, և 0.145 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17480000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Նուբարաշենի 5/5 շենք, թիվ 13 հասցեում գտնվող 77.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13230000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, 8բ 1 շենք, թիվ 35 հասցեում գտնվող 85.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6160000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան, Մետաղագործների փողոց, 8 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 64.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6650000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 61 շենք, թիվ 19 հասցեում գտնվող 66.88 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6660000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Երևանյան փողոց, թիվ 16 հասցեում գտնվող 119.64 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 25.76 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 28.32 ք.մ. մակերեսով անասնաշենք, 8.74 ք.մ. մակերեսով հավանոց, 13.6 ք.մ. մակերեսով հացատուն և 0.078 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12250000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Նաիրյան փողոց, թիվ 24 հասցեում գտնվող 276.2 ք.մ. մակերեսով առանձնատուն, 12.7 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.0417 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22500000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Ագեստան փողոց, 1 նրբանցք, թիվ 44 հասցեում գտնվող 104.28 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 45.47 ք.մ. մակերեսով մառան, 5.12 ք.մ. մակերեսով լոգարան, 41 ք.մ. մակերեսով անասնագոմ և 0.16444 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11580000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Իսրայել-Օրի փողոց, 3ա շենք, թիվ 16 հասցեում գտնվող 93.38 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10550000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Հունան Ավետիսյան փողոց, 2 շենք, թիվ 12 հասցեում գտնվող 78.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10460000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Էջմիածին, Վազգեն Ա փողոց, 40 շենք, թիվ 26 հասցեում գտնվող 132.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ծաթեր հասցեում գտնվող 214 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 111.4 ք.մ. մակերեսով գոմ, 61.9 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.115 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8560000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Մոսկովյան փողոց, 58 շենք, թիվ 36 հասցեում գտնվող 77.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8540000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Ռուսթավի փողոց, 8 շենք, թիվ 15 հասցեում գտնվող 77.03 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6940000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Մասիս, Նոր թաղամաս, 26 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 75.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12170000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 42 շենք, թիվ 18 հասցեում գտնվող 80.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6280000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 28.06.2018թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 03.08.2018թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: