Changes in notification 04.09.2024

     Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 31.03.2023թ. թիվ 47 (2713) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «Բի Էս Թի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ստորև նշված լոտերի աճուրդային փուլերը (որպես մեկ միասնական համալիր) շարունակվելու են 09.09.2024թ.-ին ժ.12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին, նշված մեկնարկային գներից։ Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.։
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 5 փողոց, 1/1 հասցեում գտնվող 655,75 ք.մ. հին ձուլման արտադրամաս, 209,15 ք․մ․ փայտամշակման արհեստանոց, 15,3 ք․մ․ գազակարգավորիչ կայան, 301,65 ք․մ․ կիսակառույց պահեստ, 111,2 ք․մ․ ծածկ, 27,4 ք.մ. /79,46 խմ/ պարիսպ, 6,18 ք․մ․ ինքնակամ շինություն և 0.4546 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14800000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 21 փողոց, 5 հասցեում գտնվող 1882,1 ք.մ. վարչական շենք, 73,44 ք․մ․ ավտոտնակ, 150,45 ք․մ․ ջրավազան, 324,08 ք․մ․ զոդման արտադրամաս, 32,5 ք․մ․ ջրավազան, 4919,9 ք․մ․ մեխանիկական ցեխ, 147,4 ք․մ․ մազութի հոր, 84 ք․մ․ մազութի հոր, 400,22 ք․մ․ կաթսայատուն, 3217,2 ք․մ․ ձուլման արտադրամաս, 1489,6 ք․մ․ կենտրոնական պահեստ, 93,5 ք․մ․ կիսակառույց, 24,64 ք․մ․ ենթակայան, 644,6 ք․մ․ դարբնոց, 576 ք․մ․ գործիքային արտադրամաս, 8,5 ք․մ․ /17 խ․մ․/ պարիսպ, 29,3 ք․մ․ /73,3 խ․մ․/ պարիսպ,  85,5 ք․մ․ /256,5 խ․մ․/ պարիսպ և 4,4457 հա հողամաս: Առկա են 69,17 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություններ՝ 48,9 ք․մ․ կիսակառույց, 5,77 ք․մ․ պահակատուն և 14,5 ք․մ․ պարիսպ։ Լոտի մեկնարկային գինը` 303900000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 21 փողոց, 5/1 հասցեում գտնվող 826,9 ք․մ․ կուլտուրայի տուն, 119,95 ք․մ․ անասնաշենք, 33,2 ք․մ․ /116,2 խ․մ․/ պարիսպ, 21 ք․մ․ /16,8 խ․մ․/ պարիսպ,  33,1 ք․մ․ /82,8 խ․մ․/ պարիսպ և 0,5252 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23200000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 21 փողոց, 5/2 հասցեում գտնվող 990,1 ք․մ․ անավարտ պահեստ, 107,7 ք․մ․ պատրաստի արտադրանքի պահեստ, 17,1 ք․մ․ /51,3 խ․մ․/ պարիսպ, 41,3 ք․մ․ /123,9 խ․մ․/ պարիսպ և 0,3521 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13800000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 21 փողոց, 5/3 հասցեում գտնվող 592,2 ք․մ․ վարչական շենք, 960,21 ք․մ․ ջերմոց, 97,9 ք․մ․ /293,71 խ․մ․/ պարիսպ, 4,2 ք․մ․ /12,6 խ․մ․/ պարիսպ, 5,0 ք․մ․ ինքնակամ կառուցված պարիսպ և 0,7119 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23700000 ՀՀ դրամ:
Ծանուցման մնացած դրույթները մնում են անփոփոխ:

Announcement 07.11.2025

  ​Ի փոփոխություն «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի կողմից 24․09․2024թ․ տեղադրված հայտարարության, հայտնում ենք, որ «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ներքոնշյալ գույքերի աճուրդային վաճառքը 10.11.2025թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից,  շարունակվելու է որպես մեկ միասնական համալիր՝ 40000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, «հոլանդական» եղանակով․
1․ ICP Mass Spektrometr ELAN 9000, մեկնարկային գինը՝ 24850000 ՀՀ դրամ:
2․ Aanalyst 200 ատոմա աբսուրբցիոն սպեկտրոմետր, մեկնարկային գինը՝ 6100000 ՀՀ դրամ:
3․ Berghof MWS-4, մեկնարկային գինը՝ 7800000 ՀՀ դրամ:
4․ Վերլուծիչ X 5000, մեկնարկային գինը՝ 1200000 ՀՀ դրամ:
5․ Մարտկոց վերլուծիչի, մեկնարկային գինը՝ 50000 ՀՀ դրամ:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 06.11.2025

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 06․11.2025թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 06.11.2025

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի նոյեմբերի 10-ին, 13-ին, 17-ին, 20-ին և 24-ին,  ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը․
- Թվային հաճախականաչափ,  1 հատ, մեկնարկային գինը՝ 15976 ՀՀ դրամ, 
- Ռելե ՌՍՍՉ-1,   4 հատ, միավորի մեկնարկային գինը՝ 9114 ՀՀ դրամ,
- Ապամոնտաժված ջրի ավազանու մետաղյա թիթեղներ,  79 ք․մ․, միավորի մեկնարկային գինը՝ 21248 ՀՀ դրամ, 
- Պարպիչ ՌՎՍ-110,   3 հատ, միավորի մեկնարկային գինը՝ 14968 ՀՀ դրամ,
- Պարպիչ ՌՎՍ-220,   2 հատ, միավորի մեկնարկային գինը՝ 13490 ՀՀ դրամ,
- Վահան ռելեական պաշտպանության, 46 հատ, միավորի մեկնարկային գինը՝ 17314 ՀՀ դրամ,
- Հեռագործ պաշտպանիչ վահան ԷՊԶ -1636 67/, 7 հատ, միավորի մեկնարկային գինը՝ 17314 ՀՀ դրամ,
- Վահան ԷՊՊ, 11 հատ, միավորի մեկնարկային գինը՝ 17314 ՀՀ դրամ,
- Վահան սեփական կարիքների, 7 հատ, միավորի մեկնարկային գինը՝ 17314 ՀՀ դրամ,
- Մետաղական ճաղավանդակ, 19 գծ/մ, միավորի մեկնարկային գինը՝ 12000 ՀՀ դրամ:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Notification 06.11.2025

​  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը․
- ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 2-րդ նրբանցք, 8 շենք, 2 հասցեում գտնվող 80,13 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28650000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Սուրբ Մ․ Խորենացու փողոց, 1 շենք, 22 հասցեում գտնվող 58,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22450000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 24.11.2025թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 24.12.2025թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Notification 05.11.2025

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, գյուղ Դարպաս, 3-րդ ավտոմայրուղի, 2/2 հասցեում գտնվող 591,98 ք․մ․ սպանդանոց և 0,12 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 67000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 21.11.2025թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am,  www.borsa.am կայքեր:

Announcement 05.11.2025

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  06․11.2025թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Announcement 04.11.2025

​  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝  https://auctiononline.am,  06․11.2025թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-14։00, իրականացվելու է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը․
- Հեռախոսային ապարատներ AVAYA 2410D - 9 հատ, AVAYA 1608-I BLK- 11 հատ, AVAYA 1616-I - 5 հատ, հեռախոս Panasonic KX-T 7705 -1 հատ, հեռախոս Panasonic KXTCD806UA - 2 հատ (օգտագործված, գտնվում են սարքին վիճակում)։ Լոտի մեկնարկային գինը՝ 480000 ՀՀ դրամ։ 
- Հեռախոսային ապարատ AVAYA 2420D- 53 հատ (օգտագործված, գտնվում է սարքին վիճակում) ։ Լոտի մեկնարկային գինը՝ 850000 ՀՀ դրամ։ 
- Հեռախոսային ապարատ AVAYA 4621SW- 41 հատ (օգտագործված, գտնվում է սարքին վիճակում) ։ Լոտի մեկնարկային գինը՝ 700000 ՀՀ դրամ։
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել auctiononline.am կայքի «Այլ ապրանքներ» բաժին կամ զանգահարել (011/091) 526185  հեռախոսահամարով:

Notification 04.11.2025

  «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է ստորև նշված հասցեում գտնվող, թվով 36 լոտով ներկայացված հողատարածքների բաց աճուրդ` դասական եղանակով․
- ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ թաղամաս, 9-րդ կիսակայարանի հարակից հողատարածքներ, ընդհանուր՝ 12,43626 հա մակերեսով: Մեկ ք․մ․-ի  մեկնարկային գինը` 20000 ՀՀ դրամ: Լոտերը կարող են գնվել ինչպես մեկ համալիր, այնպես էլ՝ առանձին միավորներով։
  Աճուրդի առաջին փուլը` 20.11.2025թ.-ին, ժ. 12:00-ին, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև՝ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2025թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է ընթացիկ մեկնարկային գնով հաշվարկված հողատարածքների ընդհանուր արժեքների 0,6 %-ի չափով, իսկ աճուրդին մասնակցության վճարը՝ 0,2 %-ի չափով, որոնց վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը և մասնակցության վճարը վճարվում է Կազմակերպչի բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին) կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի և մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը և մասնակցության վճարը վերադարձվում են աճուրդն ավարտվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը և մասնակցության վճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը և մասնակցության վճարը։ 
            Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել գույքի վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտերին՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։   Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (094) 75-22-21 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am կայք:

Announcement 31.10.2025

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 04.11.2025թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Մոգո» ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2007 թվականի արտադրության TOYOTA BELTA 1.3 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 1700000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
   Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում:
   Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 30.10.2025

​  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 07.11.2025թ.- ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տարբեր տեսակի մետաղների ջարդոնի և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը։
  Մանրամասն տեղեկությունների և լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք  այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: