«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ք․ Երևան, Արաբկիր, Գյուլբենկյան փողոց, 43 շենք, 144 հասցեում գտնվող 93,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 52300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 6/1 շենք, 1 հասցեում գտնվող 61,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34060000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Կոմիտասի փողոց, 38 շենք, 10/2 հասցեում գտնվող 58,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15440000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Գ․ Սունդուկյան փողոց, 25 շենք, 37 հասցեում գտնվող 45,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Հ․ Մարգարյան փողոց, 1-ին նրբանցք, 4 շենք, 35 հասցեում գտնվող 70,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29600000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Խաչփար, 5-րդ փողոց, 6 հասցեում գտնվող 152,9 ք.մ. բնակելի տուն, 3,5 ք․մ․ կաթսայատուն, 23,6 ք․մ․ ծածկ, 11,4 ք․մ․ ծածկ, 0,4 ք․մ․ /0,76 խ․մ․/ պարիսպ և 0,14812 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28050000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Կենտրոն, Մ․ Խորենացու փողոց, 29 շենք, 10 հասցեում գտնվող 90,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 60750000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Իսակովի փողոց, 99 շենք, 9 հասցեում գտնվող 78,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16710000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ ք․, Երևանյան փողոց, 8 շենք, 25 հասցեում գտնվող 99,5 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31200000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Գորգագործների փողոց, 26 շենք, 16 հասցեում գտնվող 55,65 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31880000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Դավիթ Բեկի փողոց, 1/25 շենք, 10 հասցեում գտնվող 62,2 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 38940000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 08.01.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 12.02.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:
