«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 12․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված նախկինում շահագործված թվով 43 անվանում գույքի աճուրդային վաճառքը։
Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան։
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով։
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 09․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 12.10.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Մոգո» ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2018 թվականի արտադրության HYUNDAI ELANTRA 2.0 I մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 3200000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝ https://auctiononline.am հարթակում:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը․
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Էներգետիկների փողոց, 1 շենք, 34 հասցեում գտնվող 31,42 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 11450000 ՀՀ դրամ:
Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 26.10.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 26.11.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 07․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:
Աճուրդի առաջին փուլը կայանալու է 22․10․2026 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
- Լոտ` ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Տիգրան Մեծի պողոտա, 34-2/3 հասցեում գտնվող 465,3 ք․մ․ սրճարան և 0,026 հա հողամաս։
- Լոտի մեկնարկային գինը` 175300000 (մեկ հարյուր յոթանասունհինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ,
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
- Լոտը գրավադրված է:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը, մասնակցի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ` llcbst@yahoo.com
հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31
հեռ.` +374 11 56 45 13
կայք` www.llcbst.am, www.borsa.am
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) շարունակելու է «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Իսակովի փողոց, 101 շենք, 10 հասցեում գտնվող 61,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 9205239 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 19.10.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 19.11.2026թ.-ին:
Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:
Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի հոկտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը՝ «դասական» եղանակով.
- ԳԱԶ-66, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 1097250 ՀՀ դրամ:
- ԶԻԼ-431410, թող. տարեթիվը՝ 1989թ., լոտի մեկնարկային գինը՝ 908050 ՀՀ դրամ:
- ՏՍՎ-6 (ԶԻԼ-130-76), թող. տարեթիվը՝ 1978թ., լոտի մեկնարկային գինը՝ 1931600 ՀՀ դրամ:
Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխ-ման և գործարքի իրականաց-ման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված նախկինում շահագործված թվով 51 անվանում գույքի, այդ թվում՝ պարպիչների, կառավարման վահանակների, ապամոնտաժված ջերմաստիճանային տվիչների, ապամոնտաժված գազային ռելեների, տրանսֆորմատորի յուղի, հենարանային մեկուսիչների, յուղային անջատիչների, հողանցիչների, վառելափայտի և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով ։
Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան ։
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: