«Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` «հոլանդական» եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
Լոտ1. Վաճառքը մեկ միասնական միավորով.
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 978.7 ք.մ. մակերեսով հյուրանոց, 423.6 ք.մ. մակերեսով լողավազան, 96.1 ք.մ. մակերեսով քոթեջ, 96.1 ք.մ. մակերեսով քոթեջ, 169.5 ք.մ. մակերեսով քոթեջ, 0.821 հա մակերեսով հողամաս,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 20/5 հասցեում գտնվող 96.1 ք.մ. մակերեսով քոթեջ, 0.017 հա մակերեսով հողամաս,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 20/6 հասցեում գտնվող 96.1 ք.մ. մակերեսով քոթեջ, 0.017 հա մակերեսով հողամաս,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 20/9 հասցեում գտնվող 96.1 ք.մ. մակերեսով քոթեջ, 0.017 հա մակերեսով հողամաս,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 20/10 հասցեում գտնվող 169.5 ք.մ. մակերեսով քոթեջ, 0.02 հա մակերեսով հողամաս,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 20/11 հասցեում գտնվող 169.5 ք.մ. մակերեսով քոթեջ, 0.02 հա մակերեսով հողամաս,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 20/13 հասցեում գտնվող 96.1 ք.մ. մակերեսով քոթեջ, 0.017 հա մակերեսով հողամաս,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 20/14 հասցեում գտնվող 96.1 ք.մ. մակերեսով քոթեջ, 0.017 հա մակերեսով հողամաս,
Լոտի մեկնարկային գինը` 2050014892.59 ՀՀ դրամ:
Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց 20 հասցեի տարածքում առկա է կարգավիճակը չպարզված 122.67 ք.մ. մակերեսով կառույց, որի կարգավիճակը կպարզվի աճուրդի հաղթողի կողմից անշարժ գույքը ձեռք բերելուց հետո՝ դրա նկատմամբ իրավունքները գրանցելու ժամանակ:
Աճուրդը` հոլանդական եղանակով, ք.Երևան, Ագաթանգեղոս 6/1 (4-րդ հարկ) հասցեում 22.05.2017թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2017թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է լոտի մեկնարկային գնի 0.3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում 11500076982469 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Ագաթանգեղոսի 6/1 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.akson.am կայքերը: