Announcement 20.04.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 23.04.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի կողմից ներկայացված՝ շահագործված համակարգչային և կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև գրասենյակային գույքի  աճուրդային վաճառքը:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 20.04.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի մայիսի 5-ին՝  ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
Լոտ 1. Սև մետաղի ջարդոն` 840 կգ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ,Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 13860 ՀՀ դրամ։
Լոտ 2. Ծածկի պանել /քայքայված/՝ 5 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 11000 ՀՀ դրամ։
Լոտ 3. Քար տուֆ /քայքայված/` 258 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 18447 ՀՀ դրամ։
Լոտ 4. Փայտ ապամոնտաժված`1.3 մ³ (գտնվելու վայրը՝ «Զովունի» Ե/Կ, ք.Երևան, Եղվարդի խճուղի 22/3): Լոտի մեկնարկային գինը՝ 4290 ՀՀ դրամ։
  Վաճառվող լոտերին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։ 
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Notification 20.04.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ)  շարունակելու է «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ք․ Երևան, Աջափնյակ, Լենինգրադյան փողոց, 4/3 հասցեում գտնվող 86 ք․մ․ առևտրի սրահ և 0,00848 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29874424 ՀՀ դրամ:
  Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 06.05.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝  08.06.2026թ.-ին:
  Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:
  Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
    Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
    Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
    Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Changes in notification 17.04.2026

  Ի փոփոխություն «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի 23.09.2022թ. թիվ 134 (2614) համարի 6-րդ էջում  տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող ստորև նշված գույքերի աճուրդային փուլերը (որպես մեկ միասնական համալիր) շարունակվելու են 21.04.2026թ.-ին ժ.12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին, նշված մեկնարկային գներից։
- ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/4 հասցեում գտնվող 120 ք․մ․ օժանդակ շինություն, 47,8 ք․մ․ անցագրային, 72,9 ք․մ․ պահեստ, 321 ք․մ․ օժանդակ շինություն, 1060,5 ք․մ․ արտաքին մակերեսով ինքնակամ շինություններ և 0,3072 հա հողամաս (վկայականում որոշ շինություններ նշված են արտաքին մակերեսով): Մեկնարկային գինը` 303000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/5 հասցեում գտնվող 40,7 ք․մ․ արտադրամաս, 6,76 ք․մ․ շինություն, 5,3 ք․մ․ շինություն, 12,92 ք․մ․ շինություն, 10,64 ք․մ․ շինություն, 3,35 ք․մ․ սանհանգույց, 13,3 ք․մ․ /26,6 խ․մ․/ պարիսպ և 0,101217 հա հողամաս: Մեկնարկային գինը` 90000000 ՀՀ դրամ: 
  Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: 
  «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

Announcement 16.04.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 20․04.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «ՄԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը.
- Porsche Cayenne V8 4.8, թող. տարեթիվը՝ 2007թ., լոտի մեկնարկային գինը՝ 3,875,000 ՀՀ դրամ,
- Nissan Pathfinder SV 3.5, թող. տարեթիվը՝ 2018թ., լոտի մեկնարկային գինը՝ 7,250,000 ՀՀ դրամ,
  Լոտերի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում: 
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 14.04.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  15․04.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Changes in notification 10.04.2026

  ​Ի փոփոխություն «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի 12.12.2023թ. թիվ 177 (2843) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող՝ « Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Մաշտոցի փողոց, 26» հասցեն պետք է ընթերցել՝ « Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Մաշտոցի փողոց, 26/1»։ Աճուրդային փուլերը շարունակվելու են 14.04.2026թ.-ից՝ վերոնշյալ «Հրապարակային ծանուցման» մեջ նշված պայմաններով։ Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.:

Announcement 08.04.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 10.04.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Մոգո» ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2007 թվականի արտադրության KIA SORENTO մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 2000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
   Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում:
   Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 07.04.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 10․04.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված 1998 թվականի արտադրության Opel Astra 1.6 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 900000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
  Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում: 
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 07.04.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  08․04.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Announcement 01.04.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  02․04.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: