Announcement 09.03.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝  https://auctiononline.am, 12․03.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-14։00, իրականացվելու է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը.
- CHEVROLET AVEO 1.2, թող. տարեթիվը՝ 2010թ., լոտի մեկնարկային գինը՝ 460000 ՀՀ դրամ,
- UAZ 3163-226, թող. տարեթիվը՝ 2008թ., լոտի մեկնարկային գինը՝ 780000 ՀՀ դրամ,
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Notification 09.03.2026

  Աճուրդի առաջին փուլը կայանալու է 25 մարտի 2026 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ:
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
1․ Լոտ` ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, քաղաք Էջմիածին, Էջմիածին-Մարգարա խճուղի, 50/1 հասցեում գտնվող 472,6 ք․մ․ անասնաշենք, 43,3 ք․մ․ անասնաշենք և 0,2411 հա հողամաս։
   Լոտի մեկնարկային գինը` 51900000 (հիսունմեկ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ։
2․ Լոտ` ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, քաղաք Էջմիածին, Ե․ Չարենցի փողոց, 3/2 հասցեում գտնվող 108,1 ք․մ․ բնակելի տուն, 3,1 ք․մ․ կաթսայատուն, 10,3 ք․մ․ նկուղ, 15,5 ք․մ․ ծածկ, 1,1 ք․մ․ /2,2 խ․մ․/ պարիսպ, 35,1 ք․մ․ ծածկ և 0,027 հա հողամաս։
   Լոտի մեկնարկային գինը` 24500000 (քսանչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար), 
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,  
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
 Լոտերին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.borsa.am

 

Announcement 03.03.2026

  ​Հայտնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի 19.01.2021թ. թիվ 6 (2269) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման» մեջ նշված՝ «Բի Էս Թի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝  ՀՀ, ք.Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 15-րդ փողոց, թիվ 42 հասցեում գտնվող 335.1 ք.մ. մակերեսով բնակելի տան, 138.6 ք.մ. մակերեսով ինքնակամ կառույցի և 0.01672 հա մակերեսով հողամասի աճուրդի փուլերը շարունակվելու են 09.03.2026թ.-ից, ժ․ 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին՝  70000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.։
«Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

03.03.2026

 

​«Երևանի ապրանքային բորսան» շնորհավորում է իր գործընկերներին և բոլոր գործարարներին Գործարարի օրվա կապակցությամբ,  մաղթում  նոր հաջողություններ, ձեռքբերումներ, զարգացում և բիզնես ծրագրերի արդյունավետ իրականացում:

Announcement 02.03.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի մարտի 5-ին, 9-ին, 12-ին, 16-ին և 19-ին, ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը՝ «դասական» եղանակով.
-  ՈՒԱԶ 390902, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 899300 ՀՀ դրամ:
-  ՈՒԱԶ 390902, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 899300 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ-K-66, թող. տարեթիվը՝ 1990թ., լոտի մեկնարկային գինը՝ 2473500 ՀՀ դրամ:
-  Նիսան Արմադա 5.6, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 2698750 ՀՀ դրամ:
-  Նիսան Մաքսիմա 3․0/1, թող. տարեթիվը՝ 2006թ., լոտի մեկնարկային գինը՝ 1054850 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 31105-101, թող. տարեթիվը՝ 2007թ., լոտի մեկնարկային գինը՝ 574600 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 31029, թող. տարեթիվը՝ 1997թ., լոտի մեկնարկային գինը՝ 372300 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 3110-101, թող. տարեթիվը՝ 2003թ., լոտի մեկնարկային գինը՝ 385050 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 311000, թող. տարեթիվը՝ 1998թ., լոտի մեկնարկային գինը՝ 374850 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 311000, թող. տարեթիվը՝ 1998թ., լոտի մեկնարկային գինը՝ 374850 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 311000, թող. տարեթիվը՝ 2001թ., լոտի մեկնարկային գինը՝ 380800 ՀՀ դրամ:
-  ՎԱԶ 21214, թող. տարեթիվը՝ 2006թ., լոտի մեկնարկային գինը՝ 602650 ՀՀ դրամ:
-  ՎԱԶ 21213, թող. տարեթիվը՝ 1999թ., լոտի մեկնարկային գինը՝ 549100 ՀՀ դրամ:
-  ՈՒԱԶ 3909, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 899300 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ ETL-3502 GAZ-6611, թող. տարեթիվը՝ 1991թ., լոտի մեկնարկային գինը՝ 1737400 ՀՀ դրամ:
-  ՄԱԶ 555106, թող. տարեթիվը՝ 1992թ., լոտի մեկնարկային գինը՝ 889950 ՀՀ դրամ:
-  ՄԱԶ 5534, թող. տարեթիվը՝ 1989թ., լոտի մեկնարկային գինը՝ 2095250 ՀՀ դրամ:
-  ԶԻԼ 157 KD, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 673200 ՀՀ դրամ:
-  ԶԻԼ-TSV-6 ԶԻԼ-130-76, թող. տարեթիվը՝ 1981թ., լոտի մեկնարկային գինը՝ 2272050 ՀՀ դրամ:
-  ՈՒԱԶ 3909, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 1147500 ՀՀ դրամ:
-  ԶԻԼ 130, թող. տարեթիվը՝ 1973թ., լոտի մեկնարկային գինը՝ 1574200 ՀՀ դրամ:
-  ԶԻԼ 157 KD, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 765000 ՀՀ դրամ:
-  ԶԻԼ-130 ZIL-43141, թող. տարեթիվը՝ 1989թ., լոտի մեկնարկային գինը՝ 2055300 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 5312, թող. տարեթիվը՝ 1989թ., լոտի մեկնարկային գինը՝ 649400 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ YM-2001 (ԳԱԶ-6611), թող. տարեթիվը՝ 1990թ., լոտի մեկնարկային գինը՝ 1728050 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ-66, թող. տարեթիվը՝ 1974թ., լոտի մեկնարկային գինը՝ 1099900 ՀՀ դրամ:
-  ԶԻԼ 157 KD, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 765000 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ BML-66M, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 1728900 ՀՀ դրամ:
-  ՊԱԶ 672Մ, թող. տարեթիվը՝ 1985թ., լոտի մեկնարկային գինը՝ 451350 ՀՀ դրամ:
-  ՈՒԱԶ 3909, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 1009800 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 53-01, թող. տարեթիվը՝ 1983թ., լոտի մեկնարկային գինը՝ 952850 ՀՀ դրամ:
-  ԳԱԶ 66-01, թող. տարեթիվը՝ 1972թ., լոտի մեկնարկային գինը՝ 1284350 ՀՀ դրամ:
-  ՈՒԱԶ 3909, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 1009800 ՀՀ դրամ:
-  ՈՒԱԶ 3909, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 1009800 ՀՀ դրամ:
   Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 02.03.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 04.03.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Մոգո» ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2018 թվականի արտադրության JAGUAR F-PACE մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 7700000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
   Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում:
   Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 02.03.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  03․03.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Notification 27.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը․
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ ք․, Երևանյան խճուղի, 3 հասցեում գտնվող 198,62 ք.մ. թեյարան, 100,8 ք․մ․ կիսակառույց, 2,13 ք․մ․ տնտեսական շինություն, 8,4 ք․մ․ օժանդակ շինություն և 0,06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 96900000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ ք․, Ն․ Աշտարակեցու փողոց, 88 շենք, 33 հասցեում գտնվող 67,3 ք․մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20500000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Շահումյան փողոց, 12 շենք, 24 հասցեում գտնվող 76,64 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25270000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.03.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 16.04.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
    Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Announcement 26.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 27․02.2026թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 26.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 27.02.2026թ.-ից շարունակվելու է «Գառնի-Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ի կողմից ներկայացված 134 անվանում հաստոցների, սարք - սարքավորումների և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը։
  Մանրամասն տեղեկությունների և լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 26.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 03.03.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Բագրատունյաց առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ 2003 թվականի արտադրության GAZ 3110-121 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 420000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: