Ծանուցման փոփոխություն 10.12.2024

Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 20.07.2021թ. թիվ 127 (2390) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ) սեփականության իրավունքով պատկանող՝  ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Մայրաքաղաքային փողոց, 128 հասցեում գտնվող 792.1 ք.մ. բնակելի տան, 8.6 ք.մ. պահեստի, 45.5 ք.մ. լողավազանի, 24.5 ք.մ. առանձնասենյակի, 68.6 ք.մ. ծածկի, 73.7 ք.մ. ծածկի և 0.0955 հա հողամասի աճուրդի փուլերը շարունակվելու են 16.12.2024թ.-ին, ժ․ 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Լոտի մեկնարկային գինը` 122000000 ՀՀ դրամ: Աճուրդի ավարտը՝ 30.12.2025թ.:
 «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

Հայտարարություն 10.11.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 10.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 526185 հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝   https://auctiononline.am,  12.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
- Կիսակցորդ կոնտեյներատար (прицеп контейнеровоз Blumhardt SAL 40.27/136E SEMITRAILER), տարեթիվը՝ 1996թ․, պիտանի չէ շահագործման համար, պահանջվում է շասսիի վերանորոգում։ Լոտի մեկնարկային գինը՝  1350000 ՀՀ դրամ։ 
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝   https://auctiononline.am,  12.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
- Կիսակցորդ Ֆուրգոն (прицеп фургон Fruehauf ONCR 39-327 SEMITRAILER), տարեթիվը՝ 2003թ․, տեխնիկական զննություն անցնելուց հետո պիտանի է շահագործման համար։ Լոտի մեկնարկային գինը՝  3150000 ՀՀ դրամ։ 
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝   https://auctiononline.am,  12.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
- Բեռնամարդատար MITSUBISHI-L200, թող. տարեթիվը՝ 2008թ., շահագործման համար պիտանի չէ պահանջվում է կապիտալ վերանորոգում։ Լոտի մեկնարկային գինը՝ 3780000 ՀՀ դրամ,
- Բեռնամարդատար MITSUBISHI-L200, թող. տարեթիվը՝ 2008թ., շահագործման համար պիտանի չէ պահանջվում է կապիտալ վերանորոգում։ Լոտի մեկնարկային գինը՝ 2720000 ՀՀ դրամ,
- Բեռնամարդատար MITSUBISHI-L200, թող. տարեթիվը՝ 2008թ., շահագործման համար պիտանի չէ պահանջվում է կապիտալ վերանորոգում։ Լոտի մեկնարկային գինը՝ 3380000 ՀՀ դրամ։
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 10․11․2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 05.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 06․11.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 05.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 06․11.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել բորսա, կամ  կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: 

Հայտարարություն 05.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 05․11.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 04.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 10.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» եղանակով.
- Սև մետաղի ջարդոն՝ 179850 կգ, մեկնարկային գինը՝ 60 ՀՀ դրամ 1 կգ-ի համար։
- Գնացքի ռելսի ջարդոն՝ 42320 կգ, մեկնարկային գինը՝ 70 ՀՀ դրամ 1 կգ-ի համար։
- Ալյումինի ջարդոն՝ 1650 կգ, մեկնարկային գինը՝ 440 ՀՀ դրամ 1 կգ-ի համար։
- Փայտակոճ՝ 1600 հատ, մեկնարկային գինը՝ 200 ՀՀ դրամ 1 հատի համար։
  Աճուրդի մասնակցության համար սահմանված է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճար, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:50-ը:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Ծանուցում 02.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի  հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ).
1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի ք․, Սայաթ-Նովայի փողոց, 9 շենք, 27 հասցեում գտնվող 55,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 9800000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Խորհուրդների փողոց, 1-ին նրբանցք, 2 հասցեում գտնվող 236,75 ք․մ․ բնակելի տուն, 18,98 խորդանոց և 0,0672 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 23300000 ՀՀ դրամ։
  Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.11.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 18.12.2026թ.-ին:
2. Շարունակելու է «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Գ․ Նժդեհի փողոց, 11 շենք, 32 հասցեում գտնվող 48,64 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 8370196 ՀՀ դրամ:
  Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 18.11.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝  18.12.2026թ.-ին:
  Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
  Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը: