Изменение уведомления 10.12.2024

Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 20.07.2021թ. թիվ 127 (2390) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ) սեփականության իրավունքով պատկանող՝  ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Մայրաքաղաքային փողոց, 128 հասցեում գտնվող 792.1 ք.մ. բնակելի տան, 8.6 ք.մ. պահեստի, 45.5 ք.մ. լողավազանի, 24.5 ք.մ. առանձնասենյակի, 68.6 ք.մ. ծածկի, 73.7 ք.մ. ծածկի և 0.0955 հա հողամասի աճուրդի փուլերը շարունակվելու են 16.12.2024թ.-ին, ժ․ 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Լոտի մեկնարկային գինը` 122000000 ՀՀ դրամ: Աճուրդի ավարտը՝ 30.12.2025թ.:
 «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

Объявление 17.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 23.02.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է «ՎԱԼԼԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով․
1. Ուժային տրանսֆորմատոր TMH - 10000/35-10.5, մեկնարկային գինը՝ 28500000 ՀՀ դրամ:
2. Ուժային տրանսֆորմատոր TMH - 10000/35-10.5, մեկնարկային գինը՝ 28500000 ՀՀ դրամ:
3. ՊԿՏՊ 1600 (ТМЗ 1600 10УЗ, բջիջներով), մեկնարկային գինը՝ 2500000 ՀՀ դրամ:
4. ՊԿՏՊ 1600 (ТМЗ 1600 10УЗ, բջիջներով), մեկնարկային գինը՝ 2500000 ՀՀ դրամ:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 16.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 19.02.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը․
1. Մետալոպլաստե դուռ 220 x 143, միավորի մեկնարկային գինը՝ 16280 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
2. Մետալոպլաստե պատուհան 184 x 175,  միավորի մեկնարկային գինը՝ 14675 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
3․ Մետալոպլաստե պատուհան 155 x 168,  միավորի մեկնարկային գինը՝ 14675 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
4. Մետաղական խողովակ Փ53մմ, պատի հաստությունը՝ 3մմ,  միավորի մեկնարկային գինը՝ 800 ՀՀ դրամ 1 գծմ-ի համար:
5. Մետաղական խողովակ Փ96մմ, պատի հաստությունը՝ 5մմ,  միավորի մեկնարկային գինը՝ 2070 ՀՀ դրամ 1 գծմ-ի համար:
6. Օդորակիչ Hitachi RAS-18FSXN,  միավորի մեկնարկային գինը՝ 41000 ՀՀ դրամ:
7. Պողպատյա անկյունակ 40 x 40, պատի հաստությունը՝ 3մմ, երկարությունը՝ 2մ,  միավորի մեկնարկային գինը՝ 465 ՀՀ դրամ 1 գծմ-ի համար:
8. Տանիքի ապամոնտաժված, մասամբ  վնասված ց/ալիքավոր թիթեղ 110 x 700,  միավորի մեկնարկային գինը՝ 1290 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
9. Երկաթի ջարդոն,  միավորի մեկնարկային գինը՝ 55 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
10. Ալյումինի ջարդոն,  միավորի մեկնարկային գինը՝ 380 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
11. Տանիքի ապամոնտաժված կավարամածի գերան, երկարությունը՝ 4-5մ,  միավորի մեկնարկային գինը՝ 44550 ՀՀ դրամ 1 խմ-ի համար:
12. Տանիքի ապամոնտաժված տախտակ, երկարությունը՝ 4-5մ,  միավորի մեկնարկային գինը՝ 44550 ՀՀ դրամ 1 խմ-ի համար:
13. Վառելափայտ, միավորի մեկնարկային գինը՝ 13500 ՀՀ դրամ 1 խմ-ի համար:
14. Ավտոմեքենայի անսարք կուտակչային մարտկոց 12v, 50A, 60A, 70A, 475A, 85A, 90A, միավորի մեկնարկային գինը՝ 4000 ՀՀ դրամ 1 հատի համար:
15. Անսարք կուտակչային մարտկոց, 12v, 100A, միավորի մեկնարկային գինը՝ 6000 ՀՀ դրամ 1 հատի համար:
  Մասնակիցները աճուրդին կարող են մասնակցել միայն տեխզննում իրականացնելուց հետո, այլապես վաճառողը պատասխանատվություն չի կրում գույքի ֆիզիկական վիճակի համար
  Գույքի փաստացի քանակային տվյալները կարձանագրվեն գործարքի կնքումից և կշռում (չափում) իրականացնելուց հետո
  Գույքի կշռումը(չափումը) իրականացվում է գնորդի կողմից  և իր    միջոցներով՝ վաճառողի ներկայացուցիչների մասնակցությամբ:
  Գույքի տեղափոխումն իրականացվում է գնորդի կողմից և իր միջոցներով:
  Աճուրդի մասնակցության համար սահմանված է յուրաքանչյուր լոտի համար 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճար, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:50-ը:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 16.02.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 18.02.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Մոգո» ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը.
-  BMW 328I, թող. տարեթիվը՝ 2011թ., լոտի մեկնարկային գինը՝ 3000000 ՀՀ դրամ:
- KIA K5, թող. տարեթիվը՝ 2017թ., լոտի մեկնարկային գինը՝ 4200000 ՀՀ դրամ:
- MERCEDES CLS 550, թող. տարեթիվը՝ 2014թ., լոտի մեկնարկային գինը՝ 6500000 ՀՀ դրամ:
  Լոտերի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում: 
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Уведомление 16.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը․
- ք․ Երևան, Արաբկիր, Գյուլբենկյան փողոց, 43 շենք, 144 հասցեում գտնվող 93,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 52300000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Կոմիտասի փողոց, 38 շենք, 10/2 հասցեում գտնվող 58,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 15440000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ ք․, Ս․ Շահազիզի փողոց, 86 հասցեում գտնվող 340,15 ք․մ․ բնակելի տուն, 18,9 ք․մ․ /30,2 խ․մ․, 48,85 գծմ․/ պարիսպ և 0,066 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41900000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 04.03.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 06.04.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Объявление 16.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  17․02.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Объявление 13.02.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 18.02.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված, շահագործված և հնամաշ գույքի, մասնավորապես, կասսայի մեքենայի, մետաղադրամների հաշվիչ մեքենայի, տարբեր տեսակի և մոդելի փողը փաթեթավորող և ստուգող մեքենաների, դրամ, թղթադրամ հաշվող և տեսակավորող սարքերի, մետաղադրամ փաթեթավորող ավտոմատ մեքենայի, DOCUCENTER EXPERT փորձագիտական համակարգի, երեսկալով օդաքարշ պահարանի, ջրի թորման սարքի (5լ) և էլեկտրաբարձիչի (1տ. բեռնունակությամբ) աճուրդային վաճառքը։
  Մանրամասն տեղեկությունների և լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Уведомление 12.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ՀՀ, ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շահումյան 6-րդ փողոց, 6/1 հասցեում գտնվող 474,9 ք․մ․ բնակելի տուն, 28 ք․մ․ օժանդակ շինություն, 26,8 ք․մ․ լողավազան, 47,5 ք․մ․ բնակելի տուն, 43,8 ք․մ․ /122 խ․մ․/ պարիսպ և 0,15839 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 210000000 ՀՀ դրամ:
  Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 02.03.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am,  www.borsa.am կայքեր:

Изменение уведомления 11.02.2026

  ​Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 06.03.2025թ. թիվ 29 (3060) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ -ի  կողմից կազմակերպված՝ Գագիկ Ցոլակի Կիրակոսյանին գրավի իրավունքով պատկանող՝  ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ, Կարին թաղամաս, 3-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 251,8 ք․մ․ բնակելի տան և 0,0848 հա հողամասի աճուրդի փուլերը իրականացվելու են 16.02.2026թ.-ին, ժ․ 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Լոտի մեկնարկային գինը` 35820000 ՀՀ դրամ: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.:
 «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

Объявление 11.02.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի փետրվարի 26-ին՝  ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի  աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
Լոտ 1. Սև մետաղի ջարդոն` 840 կգ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ,Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 17640 ՀՀ դրամ։
Լոտ 2. Ալյումինե հսկող մալուխի ջարդոն՝ 1442 կգ (գտնվելու վայրը՝ «ԲԷՑ» ՓԲԸ, ք․Երևան, Զ․Անդրանիկի 1): Լոտի մեկնարկային գինը՝ 757050 ՀՀ դրամ ։
Լոտ 3. Պղնձե հսկող մալուխի ջարդոն՝ 377 կգ (գտնվելու վայրը՝ «ԲԷՑ» ՓԲԸ, ք․Երևան, Զ․Անդրանիկի 1): Լոտի մեկնարկային գինը՝ 752115 ՀՀ դրամ։
Լոտ 4. Ծածկի պանել /քայքայված/՝ 5 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 14000 ՀՀ դրամ։
Լոտ 5. Քար տուֆ /քայքայված/` 258 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 23478 ՀՀ դրամ։
Լոտ 6. Փայտ ապամոնտաժված`1.3 մ³ (գտնվելու վայրը՝ «Զովունի» Ե/Կ, ք.Երևան, Եղվարդի խճուղի 22/3): Լոտի մեկնարկային գինը՝ 5460 ՀՀ դրամ։
  Վաճառվող լոտերին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ ։
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Изменение уведомления 10.02.2026

  Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 18.07.2025թ. թիվ 98 (3129) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող՝  ՀՀ, ք․ Երևան, Նոր Նորք, Դ․ Մալյան փողոց, 4/1 շենք, 15 հասցեում գտնվող անշարժ գույքը 16․02․2026թ․ ժ․ 12:00-ից սակարկվելու է որպես առանձին լոտ՝ 42289165 ՀՀ դրամ մեկնարկային գնով, իսկ մնացած՝ ք․ Երևան, Նոր Նորք, Դ․ Մալյան փողոց, 4/1 շենք, 12 և 13, Դ․ Մալյան փողոց, 6 շենք, 62, 63, 63/1 և 67 հասցեների գույքերը՝ որպես մեկ միասնական համալիր՝ 562090000 ՀՀ դրամ մեկնարկային գնով։ 
  «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ։