«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, Խորհուրդների փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 206.08 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 5.55 ք.մ. մակերեսով մառան և 0.04 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24940000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Մ. Խորենացու փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 229.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.1011 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23840000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 157.31 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.34 ք.մ. (13.95 խ.մ.) մակերեսով պարիսպ, 9.95 ք.մ. մակերեսով շվաքարան և 0.046549 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14110000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Մանուշյան փողոց, 3գ շենք, թիվ 11 հասցեում գտնվող 62.56 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11950000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Մ. Մաշտոց փողոց, թիվ 140/1 հասցեում գտնվող 44.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.51 ք.մ. մակերեսով խանութ և 0.0207 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 5870000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշ 37 փողոց, թիվ 42/1 հասցեում գտնվող 89.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 29.6 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 5.5 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.02471 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15270000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մովսես Խորենացու փողոց, 30 շենք, թիվ 58 հասցեում գտնվող 50.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21940000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Արամուս, թիվ 81 հասցեում գտնվող 285.46 ք.մ. մակերեսով այգետնակ, 18.7 ք.մ. մակերեսով ջրավազան, 4.4 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 4.9 ք.մ. (3.36 խ.մ.) մակերեսով պարիսպ և 0.06 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25510000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Շիրվանզադե փողոց, 4 շենք, թիվ 20 հասցեում գտնվող 45.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14330000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Գ. Զոհրաբի փողոց, 27 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 169.65 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11070000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Արամի փողոց նրբանցք, 5ա շենք, թիվ 1/2 հասցեում գտնվող 79 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 53520000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Զ. Անդրանիկի փողոց, թիվ 16 հասցեում գտնվող 270.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.4 ք.մ. մակերեսով անասնաշենք, 32 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 9.6 ք.մ. մակերեսով անասնաշենք, 3.53 ք.մ. (7.06 խ.մ., 17.65 գծ.մ.) մակերեսով պարիսպ և 0.12 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշ 11 փողոց, թիվ 114 հասցեում գտնվող 68.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.01752 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը`10600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շահումյան փողոց, թիվ 196 հասցեում գտնվող 74.89 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածք և 0.016 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Բաղաբերդ թաղամաս, 1 շենք, թիվ 67 հասցեում գտնվող 43 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Քըրք-Քըրքորյան փողոց, թիվ 148 հասցեում գտնվող 92.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.6 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 26 ք.մ. մակերեսով անասնաշենք, 43.4 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.114 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8200000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան փողոց, 4 նրբանցք, թիվ 20 հասցեում գտնվող 166.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 21.8 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.1 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք համայնք, 8-րդ միկրոշրջան, 15 շենք, թիվ 26 հասցեում գտնվող 78.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23200000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Գուլակյան փողոց, 16բ շենք, թիվ 22 հասցեում գտնվող 75.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Գր. Նարեկացի փողոց, 1 նրբանցք, թիվ 7 հասցեում գտնվող 330.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 9.9 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.08373 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 43000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, 16 թաղամաս, 47 շենք, թիվ 45 հասցեում գտնվող 61.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Հովնաթան փողոց, թիվ 50 հասցեում գտնվող 16.56 ք.մ. մակերեսով բնակելի տուն (ավարտվածության աստիճանը 50-80%) և 0.05936 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 40100000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Վ. Փափազյան փողոց, 16 բ շենք, թիվ 48 հասցեում գտնվող 94.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27900000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Բուդապեշտի փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 193.25 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.026 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 46600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Ներքին Շենգավիթ 4-րդ փողոց, թիվ 36 հասցեում գտնվող 297.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 88.1 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 2.6 ք.մ.(5.2 խ.մ.) մակերեսով պարիսպ, 39.0 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.0785 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Շինարարների փողոց, թիվ 24 հասցեում գտնվող 328.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 25.9 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 36.9 ք.մ. մակերեսով անասնաշենք, 28.8 ք.մ. մակերեսով անասնաշենք, 18.9 ք.մ. մակերեսով թոնրատուն և 0.1104 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ համայնք, Նորք 15-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 171.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.046 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 26300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Ներքին Չարբախ 2 փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 99 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 69.3 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.04836 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ավան համայնք, Ավան Առինջ թաղամաս, 2 միկրոշրջան, 1/8 շենք, թիվ 34 հասցեում գտնվող 77.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19100000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 14.12.2017թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 11.01.2018թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103078480000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.akson.am կայքերը: