Notification 02.08.2024
Աճուրդի առաջին փուլը կայանալու է 19․08․2024 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
- Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Պռոշյան հասցեում գտնվող 10 հա հողամաս,
- Լոտի մեկնարկային գինը` 50000000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ,
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը, մասնակցի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ` llcbst@yahoo.com
հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31
հեռ.` +374 11 56 45 13
կայք` www.llcbst.am, www.borsa.am
Public notification 23.10.2018
«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Ներքին Շենգավիթի 12-րդ փողոց, թիվ 21/1 հասցեում գտնվող 68.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.01501 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9030000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Արագածի զանգված, 12 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 61.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Հ. Հակոբյան փողոց, թիվ 25/1 հասցեում գտնվող 72.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.6 ք.մ. մակերեսով լողավազան, 6.3 ք.մ. /12.6 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0413 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12680000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Զվարթնոց թաղամաս, Ա. Խաչատրյան փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 128.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.8 ք.մ. մակերեսով սանհանգույց, 11.8 ք.մ. մակերեսով անասնաշենք, 4 ք.մ./11.2 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.05 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16540000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Գ թաղամաս, 3 փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 143.56 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 112.89 ք.մ. մակերեսով կիսակառույց, 1.76 ք.մ. /3.52 խ.մ./ մակերեսով պարիսպ, 3.32 ք.մ. /7.3 խ.մ./ մակերեսով պարիսպ, 2.67 ք.մ. /5.34 խ.մ./ մակերեսով պարիսպ, 5 ք.մ. /15 խ.մ./ մակերեսով պարիսպ, 13.1 ք.մ. մակերեսով ծածկ և 0.076 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23540000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Ե. Չարենցի փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 299.42 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.56 ք.մ. մակերեսով սանհանգույց, 2.06 ք.մ./4.53 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.105 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 26900000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշ 42 փողոց, թիվ 93 հասցեում գտնվող 76.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 19.2 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 8.8 ք.մ. մակերեսով հավանոց և 0.0275 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Տերյան փողոց, թիվ 16 հասցեում գտնվող 153.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 13.4 ք.մ. մակերեսով պահեստ, 19.4 ք.մ. /35 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0283 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10220000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Մարքսի փողոց, 6 շենք, թիվ 13 հասցեում գտնվող 80.1 ք.մ. մակերեսով բնակարան և 17.2 ք.մ. ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ: Լոտի մեկնարկային գինը` 10840000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Մայիսյան փողոց, թիվ 6 հասցեում գտնվող 252.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 14.2 ք.մ. մակերեսով տնտեսական պահեստ, 5.2 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.082 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21690000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Սողոմոն Տարոնց նրբանցք, 9 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 49.28 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16360000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Մյասնիկյան փողոց, 24 շենք, թիվ 35 հասցեում գտնվող 29.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7430000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 77 շենք, թիվ 35 հասցեում գտնվող 75.99 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7940000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 4 թաղամաս, 34 շենք, թիվ 50 հասցեում գտնվող 111.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27930000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ավան համայնք, Բրյուսովի թաղամաս, 70 շենք, թիվ 8 հասցեում գտնվող 66.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15890000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Արարատյան 2զ., 1 շենք, թիվ 38 հասցեում գտնվող 84.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շարուրի փողոց, 15 շենք, թիվ 15/1 հասցեում գտնվող 35.4 ք.մ. մակերեսով բնակարան և 1.3 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 6980000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Զովունի, 9-րդ փողոց, 97 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 75.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Վիլնյուսի փողոց, 53 շենք, թիվ 83 հասցեում գտնվող 74.06 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15170000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 08.11.2018թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 13.12.2018թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am, www.llcbst.am կայքեր: