«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 56 հասցեում գտնվող 324,92 ք.մ. բնակելի տուն, 3,12 ք․մ․ կաթսայատուն, 3,38 ք․մ․ հավաբուն, 43,64 ք․մ․ անասնաշենք, 24,86 ք․մ․ ավտոտնակ, 10․54 ք․մ․ թոնրատուն, 20,34 ք․մ․ շինություն, 26,16 ք․մ․ /39,24 խ․մ․/ պարիսպ և 0,15 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 67600000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 4-րդ թաղամաս, 10 շենք, 63 հասցեում գտնվող 63 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18600000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, Բաղրամյան փողոց, 23/1 շենք, 22 հասցեում գտնվող 62,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16800000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոց, 89 հասցեում գտնվող 163,4 ք.մ. բնակելի տուն, 10,1 ք․մ․ խոհանոց, 5,3 ք․մ․ սանհանգույց, 15,6 ք․մ․ մառան, 9,2 ք․մ․ ծածկ և 0,036 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 40850000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս, 2-րդ միկրոշրջան, 2/5 շենք, 27 հասցեում գտնվող 73,45 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34600000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան, Քաջարան ք․, Խ․ Աբովյան փողոց, 11 շենք, 32,33 հասցեում գտնվող 94,5 ք.մ. բնակարան և 3,0 ք․մ․ ինքնակամ կցակառույց: Լոտի մեկնարկային գինը` 22600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Պ․ Տիչինայի փողոց, 320/30 հասցեում գտնվող 114,72 ք․մ․ թիվ 14 նախագծային բնակարան /գրավի առարկա է հանդիսանում 114,72 ք․մ․ մակերեսով բնակարանի գնման իրավունքի գրավը/: Լոտի մեկնարկային գինը` 52200000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Երևանյան փողոց, 6 շենք, 1 հասցեում գտնվող 56,78 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11800000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Կենտրոն թաղամաս, 9 շենք, 27 հասցեում գտնվող 78,35 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոց, 1 հասցեում գտնվող 286 ք.մ. բնակելի տուն, 69,2 ք․մ․ ինքնակամ շինություններ և 0,04486 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 49000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 2-րդ նրբանցք, 8 շենք, 2 հասցեում գտնվող 80,13 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 32060000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, 16-րդ թաղամաս, 44 շենք, 134 հասցեում գտնվող 75,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 3 շենք, 26 հասցեում գտնվող 76,74 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 35500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 2-րդ նրբանցք, 3 շենք, 21 հասցեում գտնվող 83,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Վ․ Թոթովենցի փողոց, 1 շենք, 20 հասցեում գտնվող 101,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 44800000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Արագածի զանգված, 3 շենք, 10 հասցեում գտնվող 60,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20700000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Մաշտոցի փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 264,1 ք.մ. բնակելի տուն, 1,9 ք․մ․ զուգարան, 4,2 ք․մ․ կաթսայատան և 0,03 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 54000000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Այնթապ, 2-րդ շարք, 79 հասցեում գտնվող 181.3 ք.մ. բնակելի տուն, 6.3 ք.մ. լողարան, 1.7 ք.մ. կաթսայատուն և 0.0414 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29850000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.02.2025թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 20.03.2025թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը: