Public notification 05.09.2023

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Օկ Կրեդիտ» ՈւՎԿ ՍՊԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ք․Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց, 11 շենք, 25 հասցեում գտնվող 70,04 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 68700000 ՀՀ դրամ:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 22.09.2023թ.-ին, 25.09.2023թ.-ին և 26.09.2023թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 29․12.2023թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ գրավառուի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար գրավառուն որևէ պատասխանատվություն չի կրում:
   Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am,  www.borsa.am կայքեր:

Announcement 13.10.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 13.10.2026թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 526185 հեռախոսահամարով:

Announcement 13.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 13․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Announcement 13.10.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 14․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Announcement 12.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 13.10.2026թ.- ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է Գառնի-Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը. 
1․ Թվային ծրագրավորմամբ կառավարվող(CNC) խառատային հաստոց CJK6150B։ Լոտի մեկնարկային գինը՝ 3741000 ՀՀ դրամ։
2․ Թվային ծրագրավորմամբ կառավարվող(CNC) խառատային հաստոց CJK6150B։ Լոտի մեկնարկային գինը՝ 3741000 ՀՀ դրամ։
  Աճուրդին կարող են մասնակցել միայն վաճառվող լոտին փաստացի ծանոթանալուց (տեղազննելուց) և վաճառողի կողմից տեղազննման փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո։
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 09.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված նախկինում շահագործված թվով 43 անվանում գույքի աճուրդային վաճառքը։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան։
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով։

Announcement 09.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 12․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Notification 08.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը․
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Էներգետիկների փողոց, 1 շենք, 34 հասցեում գտնվող 31,42 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 11450000 ՀՀ դրամ:
     Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 26.10.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 26.11.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Announcement 08.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 12.10.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Մոգո» ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2018 թվականի արտադրության HYUNDAI ELANTRA 2.0 I մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 3200000  ՀՀ դրամ մեկնարկային գնով:
   Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում:
   Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 08.10.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 09․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Announcement 06.10.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 07․10.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: