Ծանուցում
11.11.2026
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում, վաճառվելու են «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
Լոտ 1 - Վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր․
- ք․ Երևան, Շենգավիթ, Հ․ Մանանդյան փողոց, 33/1 հասցեում գտնվող 1820,5 ք.մ. արտադրական շենք, 6,5 ք․մ․ պահակատուն և 0,091088 հա հողամաս (առկա է 72,3 ք․մ․ մակերեսով ինքնակամ շինություն): Լոտի մեկնարկային գինը` 520000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Հ․ Մանանդյան փողոց, 33/33 հասցեում գտնվող 0.133106 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 122000000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր․
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Մ․ Գորկու փողոց, 29/23 հասցեում գտնվող 0,050067 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 5600000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Մ․ Գորկու փողոց, 29/22 հասցեում գտնվող 0,099949 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 27.11.2026թ.-ին, 30.11.2026թ.-ին և 01.12.2026թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով...