«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է «Կապան Թրեյդ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերի գնման մրցույթ․
Լոտ 1՝ Մարզ Սյունիք, ք. Կապան, Ս.Շահումյան 32/1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ: Առևտրի և սպասարկման մասնաշենք՝ 2823 քմ, օժանդակ շինություն՝ 9.1քմ, կաթսայատուն՝ 14.1քմ, պահեստ 126.3 քմ, հողատարածք՝ 0.25174հա:
Լոտ 1-ի մեկնարկային գինը՝ 1 000 000 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
Լոտ 2՝ Մարզ Սյունիք, ք. Կապան, Ս.Շահումյան 32/1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ որպես առանձնացված երեք գույք.
Լոտ 2.1 Առաջին հարկի 308.3քմ տարածք /սրճարան/, հողամաս՝ 0.25174հա հողամասի համամասնության չափով և 0,0105 հա հողամաս կառուցապատման իրավունքով:
Լոտ 2.1-ի մեկնարկային գինը՝ 200 000 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
Լոտ 2.2 Առաջին հարկի 596.7քմ տարածք /կահույքի սրահ/, 13.9 քմ ինքնակամ կառուցված աստիճանահարթակ, 9.1 քմ ինքնակամ կառուցված օժանդակ շինություն, 14.1 քմ ինքնակամ կառուցված կաթսայատուն, 11.1 քմ մակերեսով ինքնակամ կառուցված վերելակ, 2-րդ հարկի տարածքից 1411.4քմ /կահույքի սրահ/, 25.6քմ ինքնակամ կառուցված աստիճանահարթակ, հողամաս՝ 0.25174հա հողամասի համամասնության չափով:
Լոտ 2.2-ի մեկնարկային գինը՝ 600 000 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
Լոտ 2.3 Առաջին հարկի 506.6քմ տարածք, 8.4քմ ինքնակամ կառուցված տարածք, 126.3 քմ պահեստ, հողամաս՝ 0.25174հա հողամասի համամասնության չափով: Տարածքները տրված են վարձակալության։
Լոտ 2.3-ի մեկնարկային գինը՝ 200 000 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
Մրցույթի առաջին փուլը 20.05.2026թ.-ին, ժ.13:00-ին, ք. Երևան, Սայաթ-Նովա 40 շենք, 82/31 հասցեում, հաջորդ փուլը 27.05.2026թ.-ին, նույն վայրում, նույն ժամին: Մրցույթի ավարտը՝ 28.05.2026թ: Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանված է մեկնարկային գների 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետն է փուլերի օրերին նախորդող 2-րդ օրը՝ ժամը 16:00: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում հ/հ 1570005285290100):
Մրցույթի մասնակիցները կազմակերպչին ներկայացնում են իրենց գնային առաջարկները վերը նշված չորսը լոտի համար առանձին, պայմանով, որ առաջարկվող գները չեն կարող նվազ լինել դրանց մեկնարկային գներից: Մասնակից իրավաբանական անձինք նաև ներկայացնում են իրավաբանական անձի լրիվ անունը (անվանումը), իրավաբանական և գործունեության հասցեները, Պետռեգիստրի վկայականի պատճենը, Կանոնադրության պատճենը, ՀՎՀՀ, գործունեության համառոտ ներկայացումը, բանկային ռեկվիզիտները: Ֆիզիկական անձինք՝ ֆիզիկական անձի լրիվ անունը, հաշվառման և բնակության հասցեները, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը, բանկային ռեկվիզիտները (առկայության դեպքում):
Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և/կամ ստորագրված ծրարով, որի վրա գրառվում է մրցույթի ծածկագիրը՝ Մ/26-ԿԹ-01 և մասնակցի լրիվ անվանումը (անունը):
Մրցույթն իրականացվում է միաժամանակ՝ և Լոտ 1-ի, և Լոտ 2.1-ի, Լոտ 2.2-ի, Լոտ 2.3-ի մասով:
Նույն մասնակիցը կարող է միաժամանակ մասնակցել ցանկացած՝ Լոտ 2.1-ի, Լոտ 2.2-ի, Լոտ 2.3-ի սակարկություններին:
Մրցույթի արդյունքներով հաղթող է արձանագրվում այն մասնակիցը, որը ներկայացրել է առավելագույն գինը լոտի կամ լոտերի համար և բավարարվել են հետևյալ պայմանները.
Լոտ 1-ով՝ Լոտ 1 համար ներկայացված առավելագույն գինն ավել է քան մնացած երեք լոտի համար ներկայացված առավելագույն գների հանրագումարը:
Լոտ 2.1, Լոտ 2.2, Լոտ 2.3-ով՝ ներկայացված առավելագույն գների հանրագումարն ավել է քան Լոտ 1-ի համար ներկայացված առավելագույն գումարը:
Եթե Լոտ 1-ով ներկայացված չի լինում առաջարկ, ապա մնացած լոտերով հաղթող կամ հաղթողներ են արձանագրվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը կամ մասնակիցները:
Եթե Լոտ 2.1, Լոտ 2.2, Լոտ 2.3-ով որևէ լոտի համար ներկայացված չի լինում առաջարկ, ապա Լոտ 1-ով հաղթող է արձանագրվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը:
Եթե մրցույթի արդյունքում երկու կամ ավել մասնակիցներ, առաջարկում են նույն առավելագույն գինը, այդ լոտի համար իրականացվում է դասական աճուրդ գնի ավելացմամբ, մինչև ամենաբարձր առաջարկը, իսկ ավելացում չլինելու դեպքում՝ իրականացվում է վիճակահանություն:
Եթե մրցույթի արդյունքում Լոտ 1-ով և Լոտ 2.1, Լոտ 2.2, Լոտ 2.3-ի հանրագումարով առաջարկում են նույն առավելագույն գները, այդ լոտերի համար իրականացվում է դասական աճուրդ գների ավելացմամբ, մինչև ամենաբարձր առաջարկը, իսկ ավելացում չլինելու դեպքում՝ իրականացվում է վիճակահանություն:
Մրցույթի հայտերի բացումը և դրանց ուսումնասիրությունն իրականացվում է սույն ծանուցման մեջ նշված մրցութի օրերին, նշված ժամից:
Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե մրցույթը համարվում է չկայացած: Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է մրցույթում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև մրցույթի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ.10:00-ից մինչև 17:00-ն, այցելել գույքի վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերին՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում մրցույթում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Մրցույթների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am:
