Հայտարարություն 05.09.2024

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 09.09.2024թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Մոգո» ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2010 թվականի արտադրության MERCEDES-BENZ E 350 4 MATIC մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 3500000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
   Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում:
   Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.09.2024

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝  https://auctiononline.am,  10․09.2024թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված նախկինում շահագործված թվով 43 հատ կիսավագոնների (полувагон) աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով:

Հայտարարություն 06.09.2024

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 10․09.2024թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2011 թվականի արտադրության HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 2255000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
   Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում: 
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Ծանուցման փոփոխություն 05.09.2024

Ի փոփոխություն «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի 24.05.2024թ. թիվ 70 (2920) համարի 6-րդ էջում  տպագրված «Աճուրդի մասին հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ ծանուցման մեջ նշված՝ ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, Ծ․Իսակովի պողոտա, 4 շենք, 9 հասցեում գտնվող 90,47 ք․մ․ բնակարանի աճուրդային փուլերը շարունակվելու են 09.09.2024թ.-ից, 63000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ «Աճուրդի մասին հրապարակային ծանուցման» մեջ նշված ընթացակարգով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.: 
«Աճուրդի մասին հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

Ծանուցման փոփոխություն 04.09.2024

     Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 31.03.2023թ. թիվ 47 (2713) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «Բի Էս Թի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ստորև նշված լոտերի աճուրդային փուլերը (որպես մեկ միասնական համալիր) շարունակվելու են 09.09.2024թ.-ին ժ.12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին, նշված մեկնարկային գներից։ Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.։
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 5 փողոց, 1/1 հասցեում գտնվող 655,75 ք.մ. հին ձուլման արտադրամաս, 209,15 ք․մ․ փայտամշակման արհեստանոց, 15,3 ք․մ․ գազակարգավորիչ կայան, 301,65 ք․մ․ կիսակառույց պահեստ, 111,2 ք․մ․ ծածկ, 27,4 ք.մ. /79,46 խմ/ պարիսպ, 6,18 ք․մ․ ինքնակամ շինություն և 0.4546 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14800000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 21 փողոց, 5 հասցեում գտնվող 1882,1 ք.մ. վարչական շենք, 73,44 ք․մ․ ավտոտնակ, 150,45 ք․մ․ ջրավազան, 324,08 ք․մ․ զոդման արտադրամաս, 32,5 ք․մ․ ջրավազան, 4919,9 ք․մ․ մեխանիկական ցեխ, 147,4 ք․մ․ մազութի հոր, 84 ք․մ․ մազութի հոր, 400,22 ք․մ․ կաթսայատուն, 3217,2 ք․մ․ ձուլման արտադրամաս, 1489,6 ք․մ․ կենտրոնական պահեստ, 93,5 ք․մ․ կիսակառույց, 24,64 ք․մ․ ենթակայան, 644,6 ք․մ․ դարբնոց, 576 ք․մ․ գործիքային արտադրամաս, 8,5 ք․մ․ /17 խ․մ․/ պարիսպ, 29,3 ք․մ․ /73,3 խ․մ․/ պարիսպ,  85,5 ք․մ․ /256,5 խ․մ․/ պարիսպ և 4,4457 հա հողամաս: Առկա են 69,17 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություններ՝ 48,9 ք․մ․ կիսակառույց, 5,77 ք․մ․ պահակատուն և 14,5 ք․մ․ պարիսպ։ Լոտի մեկնարկային գինը` 303900000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 21 փողոց, 5/1 հասցեում գտնվող 826,9 ք․մ․ կուլտուրայի տուն, 119,95 ք․մ․ անասնաշենք, 33,2 ք․մ․ /116,2 խ․մ․/ պարիսպ, 21 ք․մ․ /16,8 խ․մ․/ պարիսպ,  33,1 ք․մ․ /82,8 խ․մ․/ պարիսպ և 0,5252 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23200000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 21 փողոց, 5/2 հասցեում գտնվող 990,1 ք․մ․ անավարտ պահեստ, 107,7 ք․մ․ պատրաստի արտադրանքի պահեստ, 17,1 ք․մ․ /51,3 խ․մ․/ պարիսպ, 41,3 ք․մ․ /123,9 խ․մ․/ պարիսպ և 0,3521 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13800000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, 21 փողոց, 5/3 հասցեում գտնվող 592,2 ք․մ․ վարչական շենք, 960,21 ք․մ․ ջերմոց, 97,9 ք․մ․ /293,71 խ․մ․/ պարիսպ, 4,2 ք․մ․ /12,6 խ․մ․/ պարիսպ, 5,0 ք․մ․ ինքնակամ կառուցված պարիսպ և 0,7119 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23700000 ՀՀ դրամ:
Ծանուցման մնացած դրույթները մնում են անփոփոխ:

Ծանուցման փոփոխություն 03.09.2024

​     Ի փոփոխություն 30.08.2024թ. տեղադրված՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի աճուրդային վաճառքի վերաբերյալ «Ծանուցման», տեղեկացնում ենք, որ ներքոհիշյալ հասցեներում գտնվող անշարժ գույքերի մեկնարկային գները սահմանվում են հետևյալ չափով.
-  ք․ Դիլիջան, Մ․ Գորկի փողոց, 19 վարչական շենք: Լոտի մեկնարկային գինը` 55000000 ՀՀ դրամ:
-  ք․ Գյումրի, Ռիժկովի փողոց, 5 շենք, թիվ 2: Լոտի մեկնարկային գինը` 38200000 ՀՀ դրամ:
     Ծանուցման մնացած դրույթները մնում են անփոփոխ:

Ծանուցում 03.09.2024

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը.
- ք․ Երևան, Նոր-Նորք, Գ․ Բաղյան փողոց, 1-ին նրբանցք, 6 շենք, 28 հասցեում գտնվող 66,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26110000 ՀՀ դրամ ։
     Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 19.09.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 21.10.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Ծանուցում 30.08.2024

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Մեկ հարկանի ոչ բնակելի տարածք՝ 58,1 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Երևան, Արաբկիր համայնք, Բաղրամյան պողոտա, 56 շենք, թիվ 73 ոչ բնակելի տարածք: Լոտի մեկնարկային գինը` 61530051 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի ոչ բնակելի տարածք՝ 79,4 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Կուրղինյան փողոց, 7 շենք, 55: Լոտի մեկնարկային գինը` 35635367 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 65,7 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Երևան, Նոր Նորք համայնք, Վիլնյուսի փողոց, 3 շենք, թիվ 84: Լոտի մեկնարկային գինը` 26268599 ՀՀ դրամ:
- Երկհարկանի հասարակական տարածք՝ 343,4 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է չվճարված հողի կադաստրային արժեք՝ 4415800 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Հասցե՝ ք․ Դիլիջան, Մ․ Գորկի փողոց, 19 վարչական շենք: Լոտի մեկնարկային գինը` 47283940 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 50,21 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Ջերմուկ, Վարդանյան փողոց, թիվ 1: Լոտի մեկնարկային գինը` 22718784 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի տարածք՝ 106,69 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Տ․ Մեծի պողոտա, թիվ 53 տարածք: Լոտի մեկնարկային գինը` 89749770 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 46,73 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ք․ Գյումրի, Ռիժկովի փողոց, 5 շենք, թիվ 2: Լոտի մեկնարկային գինը` 33486554 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 317,3 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է չվճարված հողի կադաստրային արժեք՝ 608375 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Հասցե՝ ք․ Ալավերդի, Ջրավազան փողոց, թիվ 2/5 N 1 բանկի շենք: Լոտի մեկնարկային գինը` 46225037 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 123,53 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Մարալիկ, Հր․ Շահինյան փողոց, Բանկի՝ Մարալիկի մասնաճյուղ: Լոտի մեկնարկային գինը` 14021756 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 336,16 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է չվճարված հողի կադաստրային արժեք՝ 13715 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Հասցե՝ Արմավիրի մարզ, համայնք Բաղրամյան (Բաղրամյանի շրջ․) Արարատյան փողոց, թիվ 42 գրասենյակ: Լոտի մեկնարկային գինը` 21606651 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 92,4 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է չվճարված հողի կադաստրային արժեք՝ 28948 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Հասցե՝ Արագածոտնի մարզ, համայնք Ծաղկահովիտ, Բժշկյան փողոց, 9/4 տարածք: Լոտի մեկնարկային գինը` 9892613 ՀՀ դրամ:
- Մեկ հարկանի հասարակական տարածք՝ 182,79 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, Ջրաշինարարների բանավան, 1-ին փողոց, 2 վարչական շենք: Լոտի մեկնարկային գինը` 35090484 ՀՀ դրամ:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.09.2024թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվա ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Ծանուցում 29.08.2024

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 16․09․2024 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
- Լոտ` ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան, Ջրաշինարարների բանավանի 8-րդ փողոց, 11 հասցեում գտնվող 488,19 ք․մ․ բնակելի տուն, 36,4 ք․մ․ ավտոտնակ և 0,101 հա հողամաս,
- Լոտի մեկնարկային գինը` 27500000 (քսանյոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար), 
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,  
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
 Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով  ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.borsa.am

 

Ծանուցում 29.08.2024

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը.
- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան ք․, Սպանդարյան փողոց, 9 շենք, 33 հասցեում գտնվող 64,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12200000 ՀՀ դրամ։
     Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.09.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 16.10.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Հայտարարություն 28.08.2024

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 28.08.2024թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: