«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Իսակովի փողոց թիվ 29/3 հասցեում գտնվող 72.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13880000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Սյունիքի փողոց, 12 շենք, թիվ 21 հասցեում գտնվող 88.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8570000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Կ. Դեմիրճյան փողոց, 73 շենք, թիվ 12 հասցեում գտնվող 74.55 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10560000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Աբովյան փողոց, թիվ 21 հասցեում գտնվող 100 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.4 ք.մ. մակերեսով մառան, 8.8 ք.մ. մակերեսով ծածկ, 1 ք.մ. /2.2խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.022 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21090000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Վազգեն Ա փողոց, 40 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 72.0 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13810000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Սուխումի փողոց, 12 շենք, թիվ 25 հասցեում գտնվող 45.13 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3450000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Անի թաղամաս, 3-րդ փողոց, 3 շենք, թիվ 88 հասցեում գտնվող 77.58 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6820000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Թբիլիսյան խճուղի, 6ա շենք, թիվ 3 հասցեում գտնվող 81.71 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը`11830000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Օգոստոսի 23 փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 103.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 19.36 ք.մ. մակերեսով խոհանոց, 8.2 ք.մ. մակերեսով սանհանգույց, 10.1 ք.մ. մակերեսով թոնրատուն, 14.8 ք.մ. մակերեսով անասնաշենք, 21.2 ք.մ. մակերեսով ծածկ և 0.10574 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշ 27 փողոց, թիվ 25 հասցեում գտնվող 216.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.02974 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25200000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Հողագործների փողոց, 13 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 32.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4890000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, 2-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, 1 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 66.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6570000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Ս. Նիկողոսյան փողոց, թիվ 37 հասցեում գտնվող 180.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.8 ք.մ. մակերեսով մառան, 7.5 ք.մ. մակերեսով մառան, 23.3 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 14.3 ք.մ. մակերեսով հացատուն, 16 ք.մ. մակերեսով անասնաշենք, 42.7 ք.մ. մակերեսով ծածկ, 13.1 ք.մ. մակերեսով ծածկ, 6.7 ք.մ. մակերեսով ծածկ, 20.2 ք.մ. մակերեսով ծածկ և 0.194 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17660000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արալեզ, Եղիշե Չարենց փողոց, թիվ 43 հասցեում գտնվող 348.31 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 202.72 ք.մ. մակերեսով շինություն, 1.9 ք.մ. մակերեսով շինություն, 28.4 ք.մ. մակերեսով ծածկ և 0.345 հա մակերեսով հողամաս (առկա է 7.5 ք.մ. դարպաս, 150 ք.մ. ցանկապատ): Լոտի մեկնարկային գինը` 28700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Լենինգրադյան փողոց, 14 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 53.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12670000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Շինարարների փողոց, 15/2 շենք, թիվ 109 հասցեում գտնվող 63.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16190000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, 16 թաղամաս, 46 շենք, թիվ 127 հասցեում գտնվող 48.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8610000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Գաջեգործների 2 փողոց, թիվ 28 հասցեում գտնվող 34.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 77.6 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.048 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17090000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փողոց, 19 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 88.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 43300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ համայնք, Նորքի 6-րդ փողոց, թիվ 15/1 հասցեում գտնվող 146.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 37.5 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված կցակառույց և 14.9 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 0.024836 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 36830000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Ֆրունզե փողոց, թիվ 78/1 հասցեում գտնվող 228.17 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 46.67 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 32.03 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 21.33 ք.մ. մակերեսով լողավազան, 27.04 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 3.94 ք.մ. մակերեսով ջրավազան և 0.079632 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը`65240000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 05.04.2018թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 14.05.2018թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: