Ծանուցում 02.08.2024

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 19․08․2024 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
- Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Պռոշյան հասցեում գտնվող 10 հա հողամաս,
- Լոտի մեկնարկային գինը` 50000000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ,
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար), 
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,  
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:
 
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
 Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով  ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.borsa.am

Հայտարարություն 11.11.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  12․11.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

 

Ծանուցում 11.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում, վաճառվելու են «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
Լոտ 1 - Վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր․
- ք․ Երևան, Շենգավիթ, Հ․ Մանանդյան փողոց, 33/1 հասցեում գտնվող 1820,5 ք.մ. արտադրական շենք, 6,5 ք․մ․ պահակատուն և 0,091088 հա հողամաս (առկա է 72,3 ք․մ․ մակերեսով ինքնակամ շինություն): Լոտի մեկնարկային գինը` 520000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Հ․ Մանանդյան փողոց, 33/33 հասցեում գտնվող 0.133106 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 122000000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր․
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Մ․ Գորկու փողոց, 29/23 հասցեում գտնվող 0,050067 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 5600000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Մ․ Գորկու փողոց, 29/22 հասցեում գտնվող 0,099949 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11000000 ՀՀ դրամ:
  Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 27.11.2026թ.-ին, 30.11.2026թ.-ին և 01.12.2026թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է  գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Հայտարարություն 11.11.2026

​  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ նախկինում շահագործված թվով 152 անվանում գույքի, այդ թվում՝ հաստատուն հոսանքի վահանակների,  մազութի տաքացուցիչների, օդափոխիչների, ուժային մալուխների, էլեկտրական մարտկոցների, յուղային անջատիչների, պարպիչների, կապի կոնդենսատորների, համակարգիչների, տպիչների, մոնիտորների, եռաֆազ էլեկտրական հաշվիչների և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով ։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան ։
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 10.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 11․11.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: 

 

 

Հայտարարություն 10.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 12.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Մոգո» ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2016 թվականի արտադրության CADILLAC XT5 LUXURY 3.6 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 5870000  ՀՀ դրամ մեկնարկային գնով:
   Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում:
   Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 10.11.2026

 ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 11․11.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 10.11.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 10.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 526185 հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝   https://auctiononline.am,  12.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
- Բեռնամարդատար MITSUBISHI-L200, թող. տարեթիվը՝ 2008թ., շահագործման համար պիտանի չէ պահանջվում է կապիտալ վերանորոգում։ Լոտի մեկնարկային գինը՝ 3780000 ՀՀ դրամ,
- Բեռնամարդատար MITSUBISHI-L200, թող. տարեթիվը՝ 2008թ., շահագործման համար պիտանի չէ պահանջվում է կապիտալ վերանորոգում։ Լոտի մեկնարկային գինը՝ 2720000 ՀՀ դրամ,
- Բեռնամարդատար MITSUBISHI-L200, թող. տարեթիվը՝ 2008թ., շահագործման համար պիտանի չէ պահանջվում է կապիտալ վերանորոգում։ Լոտի մեկնարկային գինը՝ 3380000 ՀՀ դրամ։
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝   https://auctiononline.am,  12.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
- Կիսակցորդ կոնտեյներատար (прицеп контейнеровоз Blumhardt SAL 40.27/136E SEMITRAILER), տարեթիվը՝ 1996թ․, պիտանի չէ շահագործման համար, պահանջվում է շասսիի վերանորոգում։ Լոտի մեկնարկային գինը՝  1350000 ՀՀ դրամ։ 
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 09.11.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝   https://auctiononline.am,  12.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
- Կիսակցորդ Ֆուրգոն (прицеп фургон Fruehauf ONCR 39-327 SEMITRAILER), տարեթիվը՝ 2003թ․, տեխնիկական զննություն անցնելուց հետո պիտանի է շահագործման համար։ Լոտի մեկնարկային գինը՝  3150000 ՀՀ դրամ։ 
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով: