«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Գ. Սունդուկյան փողոց, 3 շենք, թիվ 45 հասցեում գտնվող 73.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25990000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, Կալինինի փողոց, 167 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 68.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9850000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Այգեստան փողոց, 2բ շենք, թիվ 2 հասցեում գտնվող 61.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7830000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Վ. Վաղարշյան փողոց, 3 շենք, թիվ 46 հասցեում գտնվող 95.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34150000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Պ. Սևակի փողոց, 7ա շենք, թիվ 12 հասցեում գտնվող 94.81 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11140000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Զվարթնոց թաղամաս, Մանուշյան փողոց, թիվ 6/4 հասցեում գտնվող 92.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 10.9 ք.մ. մակերեսով պահեստ, 4.5 ք.մ. մակերեսով թռչնանոց և 0.0214 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11920000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Էլարի փողոց, 3 նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող 180 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 39.1 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 5.6 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 4.6 ք.մ. (8.3 խ.մ., 23 գծամետր) մակերեսով պարիսպ և 0.0455 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18270000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիա փողոց, թիվ 3/21 հասցեում գտնվող 100.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.4 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0.017661 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18230000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծերենցի 7ա շենք, թիվ 34 հասցեում գտնվող 83.23 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17610000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 303 շենք, թիվ 101 հասցեում գտնվող 39.67 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3130000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք Նանսենի փողոց, 15/1 շենք, թիվ 25 հասցեում գտնվող 63.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14620000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ավան Ծարավ Աղբյուրի փողոց, 55/8 շենք, թիվ 53 հասցեում գտնվող 93.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29350000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Թամազյան փողոց, թիվ 99 հասցեում գտնվող 118.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3.4 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 9.7 ք.մ. մակերեսով լոգարան, 2.7 ք.մ. մակերեսով սանհանգույց և 0.041 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8950000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, 6-րդ թաղամաս, 2 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 70.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9020000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Նորքի 7 միկրոշրջան, 47 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 101.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16680000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հարավային թաղամաս, Մ. Բաղրամյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 24 հասցեում գտնվող 350.64 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 19.17 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 113.1 ք.մ. մակերեսով կիսակառույց շինություն և 0.118 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22990000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 238 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 81.08 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6970000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Ուզբեկական Կ-4 թաղամաս, թիվ 15/2 հասցեում գտնվող 141.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 23.45 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 14 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.035 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12020000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Սունդուկյան փողոց, թիվ 64 հասցեում գտնվող 104.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 82 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 12.8 ք.մ. մակերեսով սանհանգույց, 1.7 ք.մ. մակերեսով պարիսպ, 27.4 ք.մ. մակերեսով ծածկ և 0.04519 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8830000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Որոտան փողոց, 7 շենք, թիվ 19 հասցեում գտնվող 54.32 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7950000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Բաղրամյան պողոտա, թիվ 21/23 հասցեում գտնվող 116.45 ք.մ. մակերեսով տարածք և 0.013156 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 165090000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն Ռոստոմի փողոց, թիվ 114 հասցեում գտնվող 144.67 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.019325 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21260000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Ա. Ավետիսյան փողոց, 36 շենք, թիվ 67 հասցեում գտնվող 90.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27220000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ռումինական փողոց, 16 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 36.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3060000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Տաշիր, Թումանյան փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 122.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 9.1 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 28.9 ք.մ. մակերեսով ամառային խոհանոց, 30.2 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0,097 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9810000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Նալբանդյան փողոց, թիվ 95 հասցեում գտնվող 189.51 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 19.33 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 104.25 ք.մ. մակերեսով անասնաշենք, 22.5 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0,13277 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11730000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ Կարապետյան փողոց, թիվ 48 հասցեում գտնվող 197.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 6.4 ք.մ. մակերեսով սանհանգույց, 6.2 ք.մ. մակերեսով հավաբուն և 0,08025 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 36420000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Շիրազի փողոց, թիվ 24/1 հասցեում գտնվող 78.44 ք.մ. մակերեսով հասարակական շինություն և 0,009384 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23240000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ Մարգարյան փողոց, 1-ին նրբանցք, 1 շենք, թիվ 36 հասցեում գտնվող 59.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14320000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ 16 թաղամաս, 47 շենք, թիվ 45 հասցեում գտնվող 61.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15980000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր-Արեշ 37 փողոց, թիվ 101 հասցեում գտնվող 255.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 10.8 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 1.6 ք.մ./3.7 խ.մ./ մակերեսով պարիսպ, 11.2 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություններ և 0,04872 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29510000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծերենցի 5 շենք, թիվ 20 հասցեում գտնվող 42.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11030000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Զովունի, 11-րդ փողոց, 89-րդ շենք, թիվ 1 հասցեում գտնվող 73.3 ք.մ. մակերեսով բնակարան և 28.2 ք.մ. մակերեսով ինքնակամ կցակառույց: Լոտի մեկնարկային գինը` 10800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Ռիգայի փողոց, 126/4 շենք, թիվ 43 հասցեում գտնվող 65.08 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 39070000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 07.09.2018թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 11.10.2018թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: