Объявление 03.07.2025

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 09.07.2025թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի  աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
Լոտ 1. Սև մետաղի ջարդոն` 840կգ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» ենթ., Հարավային տեղամաս): Լոտի մեկնարկային գինը՝ 25200 ՀՀ դրամ։
Լոտ 2. Ալյումինե հսկող մալուխի ջարդոն՝ 1442կգ (գտնվելու վայրը՝ ք. Երևան, Զ. Անդրանիկի 1): Լոտի մեկնարկային գինը՝ 1081500 ՀՀ դրամ ։
Լոտ 3. Պղնձե հսկող մալուխի ջարդոն՝ 377կգ (գտնվելու վայրը՝ ք. Երևան, Զ. Անդրանիկի 1): Լոտի մեկնարկային գինը՝ 1074450 ՀՀ դրամ։
Լոտ 4. Ծածկի պանել /քայքայված/՝ 5 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» ենթ., Հարավային տեղամաս): Լոտի մեկնարկային գինը՝ 20000 ՀՀ դրամ։
Լոտ 5. Քար տուֆ /քայքայված/` 258 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» ենթ., Հարավային տեղամաս): Լոտի մեկնարկային գինը՝ 33540 ՀՀ դրամ։
Լոտ 6. Փայտ ապամոնտաժված`1.3 մ³ (գտնվելու վայրը՝ «Զովունի» ենթ., Հարավային տեղամաս): Լոտի մեկնարկային գինը՝ 7800 ՀՀ դրամ։
   Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան լոտի ընթացիկ մեկնարկային գնի 10%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվա  ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570004985660100 հաշվեհամարին) կամ բորսայի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և բորսայի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, կամ սահմանված ժամկետում չի կարարում վճարումները, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ 
Լոտի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն մեկնարկային գների մեջ։
      Լոտերին ծանոթանալու համար զանգահարել բորսա՝ ստորև նշված հեռախոսահամարով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը:

Объявление 27.07.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 27․07.2026թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 27.07.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 28․07.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Объявление 24.07.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 28.07.2026թ.-ից շարունակվելու է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտի աճուրդային վաճառքը․
- Տանիքի ապամոնտաժումից առաջացած փայտանյութ, մեկնարկային գինը՝ 9 000 ՀՀ դրամ 1 խ․մ․-ի համար:
  Լոտի փաստացի քանակը կարձանագրվի գործարքի կնքումից և կշռումն իրականացվելուց հետո: Գույքի տեղափոխումը և կշռումն իրականացվելու է գնորդի կողմից և վերջինիս միջոցներով։
  Աճուրդի մասնակցության համար սահմանված է  50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճար, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:50-ը:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 24.07.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 30.07.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտի աճուրդային վաճառքը.
- Սև մետաղի ջարդոն, մեկնարկային գինը՝ 64 ՀՀ դրամ 1 կգ-ի համար ։
  Աճուրդի մասնակցության համար սահմանված է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճար, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:50-ը:
  Մասնակիցները աճուրդին կարող են մասնակցել միայն տեխզննում իրականացնելուց հետո, այլապես վաճառողը պատասխանատվություն չի կրում գույքի ֆիզիկական վիճակի համար:
  Գույքի փաստացի քանակական տվյալները կարձանագրվեն գործարքի կնքումից ու կշռումն իրականացնելուց հետո:
  Գույքի կշռումն իրականցվում է գնորդի կողմից և իր միջոցներով:
  Գույքի տեղափոխումն իրականացվում է գնորդի կողմից և իր միջոցներով:
  Գնորդն աճուրդին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է իրականացնել գույքի կշռումն ու տեղափոխումը:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 24.07.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 24․07.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Объявление 23.07.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 24․07.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: 

Объявление 23.07.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի օգոստոսի 10-ին՝  ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ նախկինում շահագործված թվով 272 անվանում գույքի, այդ թվում՝ անջատիչների, յուղային անջատիչների, պարպիչների, բաժանիչների, արգելափակիչների, հաղորդալարերի, մալուխների, օդափոխիչների, եռաֆազ էլեկտրական հաշվիչների, ղեկավարման վահանակների, հողանցիչների, համակարգիչների, մոնիտորների, տպիչների, տարբեր մետաղների ջարդոնի, վառելափայտի և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան։  
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 23.07.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի օգոստոսի 10-ին՝   ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը՝ «դասական» եղանակով.
-  ԳԱԶ-66, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 1396500 ՀՀ դրամ:
-  ԶԻԼ-431410, թող. տարեթիվը՝ 1989թ., լոտի մեկնարկային գինը՝ 1115700 ՀՀ դրամ:
- ՏՍՎ-6 (ԶԻԼ-130-76), թող. տարեթիվը՝ 1978թ., լոտի մեկնարկային գինը՝ 2458400 ՀՀ դրամ:
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 21.07.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում 22․07.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: 

Объявление 21.07.2026

 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 22․07.2026թ.-ին, ժամը 12:00-ին իրականացվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում: