Объявление 11.03.2025

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝  https://auctiononline.am,  14.03.2025թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով․
- Սև մետաղի ջարդոն՝ 124196,90 կգ: Մեկնարկային գինը՝ 7143918.61 ՀՀ դրամ:
- Գունավոր մետաղի ջարդոն՝ 1043,81 կգ: Մեկնարկային գինը՝ 885561,60 ՀՀ դրամ:
- Տարբեր տեսակի մարտկոցների ջարդոն՝ 1367,20 կգ: Մեկնարկային գինը՝ 348492 ՀՀ դրամ։
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով:

Объявление 21.05.2021

     «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 27.05.2021թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված՝ շահագործված, ֆիզիկապես և բարոյապես մաշված, ոչ լրակազմ  երկաթյա պահարանների, կահույքի, կոնդիցիոներների, կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև այլ ապրանքանյութական արժեքների  աճուրդային վաճառքը՝ «դասական», այնուհետև «հոլանդական» եղանակներով:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 21.05.2021

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 25.05.2021թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը. 
- Սև մետաղի ջարդոն, 15000 կգ: Մեկնարկային գինը՝ 35 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
- Դյուրալյումինի ջարդոն, 2000 կգ: Մեկնարկային գինը՝ 490 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
- Լատունի ջարդոն, 300 կգ: Մեկնարկային գինը՝ 1500 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
- Դուրս գրված ուժակուտակիչ մարտկոցներ, (804 հատ) 23553 կգ: Մեկնարկային գինը՝ 400 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Публичное уведомление 21.05.2021

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է հետևյալ լոտը՝
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք., Ս.Ավետիսյան փողոց, թիվ 374 հասցեում գտնվող 364.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 28.1 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.161 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 96600000 ՀՀ դրամ:
Գույքը հանդիսանում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի առարկա և զբաղեցված է գրավատուների կողմից: ՀՀ քաղ. օր-ի 272-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքի իրացումից հետո նոր սեփականատիրոջ պահանջով գրավատուն պարտավոր է մեկ ամսում ազատել գույքը:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 07.06.2021թ.-ին ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am, www.llcbst.am  կայքերը:

Публичное уведомление 19.05.2021

«Ակսոն»  ԱՀ  Բորսայի  հարթակում «Բի Էս Թի»  ՍՊԸ-ն  (այսուհետ՝ Կազմակերպիչ).
1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Մուշական 5-րդ փողոց, թիվ 17/1 հասցեում գտնվող 101.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 5.4 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված շինություն և 0.04243 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց, 47 շենք, թիվ 8 հասցեում գտնվող 38,36 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս ք., Վ. Համբարձումյան փողոց, 2-րդ նրբանցք, 2-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող 91 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 14,8 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 26,2 ք.մ. մակերեսով խոհանոց, 33,75 ք.մ. մակերեսով հացատուն, 42,5 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.1951 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11270000  ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 04.06.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 06.07.2021թ.-ին:
2. Շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Ղանդիլյան փողոց, 1/1ա շենք, թիվ 26 հասցեում գտնվող 86,43 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4622322 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 04.06.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝  06.07.2021թ.-ին:
    Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am,  www.akson.am կայքեր:

Публичное уведомление 19.05.2021

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է հետևյալ լոտը՝
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Թումանյան փողոց, թիվ 16 հասցեում գտնվող 382.88 ք.մ. մակերեսով ֆիննական բաղնիք, 7.71 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 15.85 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 11.82 ք.մ. մակերեսով կիսակառույց, 279.99 ք.մ. մակերեսով շոգեբ. հյուրանոց, 21.89 ք.մ. /48.16 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.1453 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 158600000 ՀՀ դրամ:
Գույքը հանդիսանում են «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի առարկա և զբաղեցված է գրավատուների կողմից: ՀՀ քաղ. օր-ի 272-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքի իրացումից հետո նոր սեփականատիրոջ պահանջով գրավատուն պարտավոր է մեկ ամսում ազատել գույքը:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 04.06.2021թ.-ին ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am, www.llcbst.am  կայքերը:

Объявление 18.05.2021

Ի փոփոխություն  03.09.2020թ. տեղադրված՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտի աճուրդային վաճառքի վերաբերյալ «Ծանուցման», տեղեկացնում ենք, որ ներքոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվում է հետևյալ չափով.
-  ՀՀ, ք. Երևան, Բագրևանդի փողոց, թիվ 88/6: Լոտի մեկնարկային գինը` 200000000 ՀՀ դրամ:
Ծանուցման մնացած դրույթները մնում են անփոփոխ:




 

Уведомление 18.05.2021

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը.
- Հողատարածք՝ 1953,69 քմ ընդհանուր մակերեսով (հարմար է կառուցապատման համար):
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Լվովյան փողոց, թիվ 2/1: Լոտի մեկնարկային գինը` 190000000 ՀՀ դրամ:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.06.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, բայց ոչ պակաս 50000 ՀՀ դրամը, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվա ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը:

Объявление 14.05.2021

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 19.05.2021թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է «Դավթաշենի կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 1982 թվականի արտադրության ԳԱԶ-52-07 մակնիշի Բեռնատար-կողավոր ավտոմեքենայի աճուրդային վաճառքը` 818406 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 14.05.2021

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 19.05.2021թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կանաչ Բարձրունք» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 1985 թվականի արտադրության ИФА М-2551 մակնիշի Բեռնատար-ինքնաթափ ավտոմեքենայի աճուրդային վաճառքը` 545604 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 14.05.2021

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 19.05.2021թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Արաբկիր-Կամար» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը.
1. Բեռնատար-ինքնաթափ ZIL MMZ-554M , թող. տարեթիվը՝ 1978թ., լոտի մեկնարկային գինը՝ 709285 ՀՀ դրամ:
2. Բեռնատար-ինքնաթափ ZIL MMZ-554M, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 709285 ՀՀ դրամ:
3. Բեռնատար-կողավոր ZIL 131, թող. տարեթիվը՝ 1986թ., լոտի մեկնարկային գինը՝ 709285 ՀՀ դրամ:
4. Հատուկ-Ավտոաշտարակ GAZ AGP-1202(GAZ-53A), թող. տարեթիվը՝ 1989թ., լոտի մեկնարկային գինը՝ 709285 ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: