«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ք․ Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 50 հասցեում գտնվող 60,8 ք․մ․ քոթեջատիպ տնակ, 27,0 ք․մ․ ինքնակամ շինություն և 0,042222 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 35520000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 76/3 հասցեում գտնվող 0,05987 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 34030000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 235 հասցեում գտնվող 70,98 ք․մ․ սննդի կետ և 0,01777 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 35600000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Արթիկ ք․, Ա․ Իսահակյան փողոց, 4-րդ փակուղի, 2 հասցեում գտնվող 161,62 ք․մ․ բնակելի տուն, 26,4 ք․մ․ օժանդակ շինություն և 0,0614 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 28060000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք․, Մյասնիկյան փողոց, 34/1 հասցեում գտնվող 373,79 ք․մ․ բնակելի տուն, 21,39 ք․մ․ օժանդակ շինություն, 29,76 ք․մ․ օժանդակ շինություն, 6,4 ք․մ․ /12,8 խ․մ․/ պարիսպ և 0,0724 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 73120000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Լուկաշինի 2-րդ փողոց, 17/2 հասցեում գտնվող 129,2 ք․մ․ բնակելի տուն, 8,1 ք․մ․ լողավազան, 5,7 ք․մ․ /13,7 խ․մ․/ պարիսպ և 0,038554 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 42960000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան, Իջևան ք․, Մետաղագործների փողոց, 8 շենք, 1 հասցեում գտնվող 64,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 14510000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Հ․ Գասպարյան փողոց, 9 հասցեում գտնվող 219,7 ք․մ․ բնակելի տուն և 0,04379 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 39400000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Խնձորուտ թաղամասի 1-ին փողոց, 107/1 հասցեում գտնվող 203,19 ք․մ․ բնակելի տուն, 24,7 ք․մ․ ավտոտնակ, 0,92 ք․մ․ կաթսայատուն, 7,46 ք․մ․ սանհանգույց և 0,039 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 16400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան, Աճառյան փողոց, 6 շենք, 4 հասցեում գտնվող 70,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 32670000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր Նորք, Ֆ․ Նանսենի փողոց, 3 շենք, 118 հասցեում գտնվող 88 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 42630000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Լ․ Մադոյան փողոց, 93 հասցեում գտնվող 96,99 ք․մ․ բնակելի տուն և 0,008464 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 11700000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 17-րդ նրբանցք, 32 հասցեում գտնվող 0,0775 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 19400000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 10.04.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 14.05.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:
