«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Բնակարան, մակերեսը ` 155.5 ք.մ. հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան Հանրապետության պողոտա, 15ա շենք թիվ 55 բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23100000 ՀՀ դրամ:
- Բնակարան, մակերեսը` 101.1 ք.մ., հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Ջիվանու փողոց 4-րդ շենք, թիվ 9 բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9300000 ՀՀ դրամ:
- Բնակարան, մակերեսը` 47 ք.մ., հասցե` ՀՀ ք. Երևան, Աջափնյակ համայնք, Բաշինջաղյան 1 փողոց, 14 շենք, թիվ 44 բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11000000 ՀՀ դրամ:
- Բնակելի տուն, մակերեսը`213.6 ք.մ., հողամաս` 0.064 հա, ավտոտնակ` 30.2 ք.մ, պարիսպ՝ 1 ք.մ., ծածկ՝ 3.4ք.մ., հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ներսիսյան փողոց, թիվ 12: Լոտի մեկնարկային գինը` 34000000 ՀՀ դրամ:
- Բնակելի տուն, մակերեսը` 356.43 ք.մ., հողամաս` 0.152 հա, տնտեսական շինություն`163.69 ք.մ, կաթսայատուն-խորդանոց՝22.32 ք.մ., ծածկ 121.14 ք.մ., պարիսպ 14.09 ք.մ., հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Պարույր Սևակի թաղամաս 2-րդ փողոց, թիվ 27: Լոտի մեկնարկային գինը` 131000000 ՀՀ դրամ:
Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 15.03.2018թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.06.2018թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: