Հայտարարություն 11.03.2025

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝  https://auctiononline.am,  14.03.2025թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-14։00, իրականացվելու է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով․
- Սև մետաղի ջարդոն՝ 124196,90 կգ: Մեկնարկային գինը՝ 7143918.61 ՀՀ դրամ:
- Գունավոր մետաղի ջարդոն՝ 1043,81 կգ: Մեկնարկային գինը՝ 885561,60 ՀՀ դրամ:
- Տարբեր տեսակի մարտկոցների ջարդոն՝ 1367,20 կգ: Մեկնարկային գինը՝ 348492 ՀՀ դրամ։
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.auctiononline.am, www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով:

Հայտարարություն 26.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 27.02.2026թ.-ից շարունակվելու է «Գառնի-Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ի կողմից ներկայացված 134 անվանում հաստոցների, սարք - սարքավորումների և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը։
  Մանրամասն տեղեկությունների և լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Ծանուցում 26.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն, գյուղ Մրգաշեն, 12-րդ փողոց, 5 հասցեում գտնվող 252,79 ք․մ․ բնակելի տուն և 0,11706 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 60200000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Թելմանի փողոց, 15 հասցեում գտնվող 487,06 ք․մ․ բնակելի տուն, 87,92 ք․մ․ կիսակառույց, 2,78 ք․մ․ զուգարան, 5,35 ք․մ․ /11,77 խ․մ․/ պարիսպ և 0,084018 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 77050000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արմավիր ք․, Աբովյան փողոց, 75 հասցեում գտնվող 249,3 ք․մ․ բնակելի տուն, 4,1 ք․մ․ հավաբուն, 10,6 ք․մ․ կիսակառույց /ավարտվածության աստիճանը՝ անավարտ/, 14,4 ք․մ․ հավաբուն, 0,9 ք․մ․ /1,98 խ․մ․/ պարիսպ, 16,4 ք․մ․ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ /5,5 ք․մ․ հարթակ, 9 ք․մ․ ծածկ, 1,9 ք․մ․ պարիսպ/ և 0,0478 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 25810000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, Ե․ Չարենցի փողոց, 93/1 հասցեում գտնվող 38,7 ք․մ․ գեղեցկության սրահ, 0,7 ք․մ․ /1,54 խ․մ․/ պարիսպ և 0,0076 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 21200000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք․, Շիրակացու փողոց, 2/5 հասցեում գտնվող 120,5 ք․մ․ բնակելի տուն և 0,0165 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 17100000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Ա․ Մանուկյան փողոց, 1-ին նրբանցք, 2 շենք, 62 հասցեում գտնվող 64,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 16300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Ռոստովյան փողոց, 17 շենք, 20 հասցեում գտնվող 32,3 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 17770000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ղարիբջանյան, 10-րդ փողոց, 2-րդ նրբանց, 2 հասցեում գտնվող 124 ք․մ․ բնակելի տուն, 49,6 ք․մ․ օժանդակ շինություն և 0,31357 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 18700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա-3 թաղամաս, 28 շենք, 24 հասցեում գտնվող 64,6 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 29790000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Բերդիկ, Հ․ Ավետիսյան փողոց, 11/1 հասցեում գտնվող 84,9 ք․մ․ բնակելի տուն, 19,36 ք․մ․ նախամուտք, 28,8 ք․մ․ ավտոտնակ, 39,66 ք․մ․ մառան, 5,57 ք․մ․ սանհանգույց, 14 ք․մ․ թոնրատուն, 33,85 ք․մ․ անասնաշենք, 42,03 ք․մ․ խոհանոց և 0,10014 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 15800000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Կենտրոն թաղամաս, 88 շենք, 20 հասցեում գտնվող 73,58 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 20400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դրոյի փողոց, 4 շենք, 36 հասցեում գտնվող 73,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 39300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, 12/3 շենք, 16 հասցեում գտնվող 66,6 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 39060000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Հ․ Շիրազի փողոց, 38 շենք, 61 հասցեում գտնվող 65,9 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 33720000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.03.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 16.04.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:

Հայտարարություն 26.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 03.03.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Բագրատունյաց առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ 2003 թվականի արտադրության GAZ 3110-121 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 420000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 26.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 27․02.2026թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 25.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի մարտի 13-ին՝  ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված, նախկինում շահագործված թվով 25 անվանում տարբեր տեսակի սարք սարքավորումների աճուրդային վաճառքը։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։  
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 23.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի մարտի 11-ին,   ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված, նախկինում շահագործված թվով 57 անվանում տարբեր տեսակի սարք սարքավորումների աճուրդային վաճառքը՝  «դասական» եղանակով։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան։  
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Ծանուցում 23.02.2026

   «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է Դոնարա Միշայի Զարգարյանին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Օշական, Ամատունու փողոց, 1/1 հասցեում գտնվող 0,0596 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8390000 ՀՀ դրամ: 
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
        Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.03.2026թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.borsa.am կայքերը:

Հայտարարություն 23.02.2026

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի մարտի 11-ին,  ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը՝ «դասական» եղանակով.
-  ԳԱԶ-66, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 1995000 ՀՀ դրամ:
- ԶԻԼ-431410, թող. տարեթիվը՝ 1989թ., լոտի մեկնարկային գինը՝ 1651000 ՀՀ դրամ:
- ՏՍՎ-6 (ԶԻԼ-130-76), թող. տարեթիվը՝ 1978թ., լոտի մեկնարկային գինը՝ 3512000 ՀՀ դրամ:
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 23.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  24․02.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 20.02.2026


 «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 24․02.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2007 թվականի արտադրության Mercedes-Benz S550 մակնիշի ավտոմեքենայի աճուրդային վաճառքը՝ 3,640,000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
  Լոտի աճուրդային վաճառքն իրականացվելու է օնլայն սակարկություններով՝  https://auctiononline.am  հարթակում: 
  Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: