«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն, գյուղ Մրգաշեն, 12-րդ փողոց, 5 հասցեում գտնվող 252,79 ք․մ․ բնակելի տուն և 0,11706 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 60200000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Թելմանի փողոց, 15 հասցեում գտնվող 487,06 ք․մ․ բնակելի տուն, 87,92 ք․մ․ կիսակառույց, 2,78 ք․մ․ զուգարան, 5,35 ք․մ․ /11,77 խ․մ․/ պարիսպ և 0,084018 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 77050000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արմավիր ք․, Աբովյան փողոց, 75 հասցեում գտնվող 249,3 ք․մ․ բնակելի տուն, 4,1 ք․մ․ հավաբուն, 10,6 ք․մ․ կիսակառույց /ավարտվածության աստիճանը՝ անավարտ/, 14,4 ք․մ․ հավաբուն, 0,9 ք․մ․ /1,98 խ․մ․/ պարիսպ, 16,4 ք․մ․ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ /5,5 ք․մ․ հարթակ, 9 ք․մ․ ծածկ, 1,9 ք․մ․ պարիսպ/ և 0,0478 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 25810000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք․, Ե․ Չարենցի փողոց, 93/1 հասցեում գտնվող 38,7 ք․մ․ գեղեցկության սրահ, 0,7 ք․մ․ /1,54 խ․մ․/ պարիսպ և 0,0076 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 21200000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք․, Շիրակացու փողոց, 2/5 հասցեում գտնվող 120,5 ք․մ․ բնակելի տուն և 0,0165 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 17100000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Ա․ Մանուկյան փողոց, 1-ին նրբանցք, 2 շենք, 62 հասցեում գտնվող 64,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 16300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Ռոստովյան փողոց, 17 շենք, 20 հասցեում գտնվող 32,3 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 17770000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ղարիբջանյան, 10-րդ փողոց, 2-րդ նրբանց, 2 հասցեում գտնվող 124 ք․մ․ բնակելի տուն, 49,6 ք․մ․ օժանդակ շինություն և 0,31357 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 18700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա-3 թաղամաս, 28 շենք, 24 հասցեում գտնվող 64,6 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 29790000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Բերդիկ, Հ․ Ավետիսյան փողոց, 11/1 հասցեում գտնվող 84,9 ք․մ․ բնակելի տուն, 19,36 ք․մ․ նախամուտք, 28,8 ք․մ․ ավտոտնակ, 39,66 ք․մ․ մառան, 5,57 ք․մ․ սանհանգույց, 14 ք․մ․ թոնրատուն, 33,85 ք․մ․ անասնաշենք, 42,03 ք․մ․ խոհանոց և 0,10014 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 15800000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Կենտրոն թաղամաս, 88 շենք, 20 հասցեում գտնվող 73,58 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 20400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դրոյի փողոց, 4 շենք, 36 հասցեում գտնվող 73,4 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 39300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, 12/3 շենք, 16 հասցեում գտնվող 66,6 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 39060000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Հ․ Շիրազի փողոց, 38 շենք, 61 հասցեում գտնվող 65,9 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 33720000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.03.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 16.04.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը: