Հայտարարություն 11.09.2023

«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 14.09.2023թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից, իրականացվելու է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ օգտագործված, ֆիզիկապես մաշված ներքոնշյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով․
1. Դիզել գեներատոր 1Д6КС, 09475, թող. տարեթիվը՝ 1983թ., լոտի մեկնարկային գինը՝ 1140000 ՀՀ դրամ:
2. Դիզել գեներատոր 1Д12B-300, 8809K6695, թող. տարեթիվը՝ 1988թ., լոտի մեկնարկային գինը՝ 620000 ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 13.02.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 18.02.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված, շահագործված և հնամաշ գույքի, մասնավորապես, կասսայի մեքենայի, մետաղադրամների հաշվիչ մեքենայի, տարբեր տեսակի և մոդելի փողը փաթեթավորող և ստուգող մեքենաների, դրամ, թղթադրամ հաշվող և տեսակավորող սարքերի, մետաղադրամ փաթեթավորող ավտոմատ մեքենայի, DOCUCENTER EXPERT փորձագիտական համակարգի, երեսկալով օդաքարշ պահարանի, ջրի թորման սարքի (5լ) և էլեկտրաբարձիչի (1տ. բեռնունակությամբ) աճուրդային վաճառքը։
  Մանրամասն տեղեկությունների և լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Ծանուցում 12.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ՀՀ, ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շահումյան 6-րդ փողոց, 6/1 հասցեում գտնվող 474,9 ք․մ․ բնակելի տուն, 28 ք․մ․ օժանդակ շինություն, 26,8 ք․մ․ լողավազան, 47,5 ք․մ․ բնակելի տուն, 43,8 ք․մ․ /122 խ․մ․/ պարիսպ և 0,15839 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 210000000 ՀՀ դրամ:
  Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 02.03.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և աճուրդի վկայականը: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am,  www.borsa.am կայքեր:

Ծանուցման փոփոխություն 11.02.2026

  ​Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 06.03.2025թ. թիվ 29 (3060) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ -ի  կողմից կազմակերպված՝ Գագիկ Ցոլակի Կիրակոսյանին գրավի իրավունքով պատկանող՝  ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ, Կարին թաղամաս, 3-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 251,8 ք․մ․ բնակելի տան և 0,0848 հա հողամասի աճուրդի փուլերը իրականացվելու են 16.02.2026թ.-ին, ժ․ 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Լոտի մեկնարկային գինը` 35820000 ՀՀ դրամ: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.:
 «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

Հայտարարություն 11.02.2026

  ​«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի փետրվարի 26-ին՝  ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի  աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.
Լոտ 1. Սև մետաղի ջարդոն` 840 կգ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ,Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 17640 ՀՀ դրամ։
Լոտ 2. Ալյումինե հսկող մալուխի ջարդոն՝ 1442 կգ (գտնվելու վայրը՝ «ԲԷՑ» ՓԲԸ, ք․Երևան, Զ․Անդրանիկի 1): Լոտի մեկնարկային գինը՝ 757050 ՀՀ դրամ ։
Լոտ 3. Պղնձե հսկող մալուխի ջարդոն՝ 377 կգ (գտնվելու վայրը՝ «ԲԷՑ» ՓԲԸ, ք․Երևան, Զ․Անդրանիկի 1): Լոտի մեկնարկային գինը՝ 752115 ՀՀ դրամ։
Լոտ 4. Ծածկի պանել /քայքայված/՝ 5 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 14000 ՀՀ դրամ։
Լոտ 5. Քար տուֆ /քայքայված/` 258 հատ (գտնվելու վայրը՝ «Արարատ-2» Ե/Կ, Արարատի մարզ): Լոտի մեկնարկային գինը՝ 23478 ՀՀ դրամ։
Լոտ 6. Փայտ ապամոնտաժված`1.3 մ³ (գտնվելու վայրը՝ «Զովունի» Ե/Կ, ք.Երևան, Եղվարդի խճուղի 22/3): Լոտի մեկնարկային գինը՝ 5460 ՀՀ դրամ։
  Վաճառվող լոտերին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն։
  Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ ։
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Ծանուցման փոփոխություն 10.02.2026

  Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի 18.07.2025թ. թիվ 98 (3129) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի  կողմից կազմակերպված՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող՝  ՀՀ, ք․ Երևան, Նոր Նորք, Դ․ Մալյան փողոց, 4/1 շենք, 15 հասցեում գտնվող անշարժ գույքը 16․02․2026թ․ ժ․ 12:00-ից սակարկվելու է որպես առանձին լոտ՝ 42289165 ՀՀ դրամ մեկնարկային գնով, իսկ մնացած՝ ք․ Երևան, Նոր Նորք, Դ․ Մալյան փողոց, 4/1 շենք, 12 և 13, Դ․ Մալյան փողոց, 6 շենք, 62, 63, 63/1 և 67 հասցեների գույքերը՝ որպես մեկ միասնական համալիր՝ 562090000 ՀՀ դրամ մեկնարկային գնով։ 
  «Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ։

Հայտարարություն 10.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում  11․02.2026թ.-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա, կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին, կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: Աճուրդային վաճառքը կիրականացվի օնլայն սակարկություններով՝ auctiononline.am հարթակում:

Հայտարարություն 04.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31)  04.02.2026թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 526185 հեռախոսահամարով:

Հայտարարություն 03.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 04․02.2026թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից, իրականացվելու է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի  աճուրդային վաճառք:
  Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 02.02.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի փետրվարի 5-ին, 9-ին, 12-ին, 16-ին և 19-ին,  ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 78 անվանում գույքի աճուրդային վաճառքը։
  Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։    Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։
 Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան։  
  Մանրամասն տեղեկությունների և լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 52-61-85  հեռախոսահամարով:

Ծանուցում 30.01.2026

  «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը․
- ք․ Երևան, Կենտրոն, Պուշկինի փողոց, 38/1 շենք, 2 հասցեում գտնվող 115,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 116420000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք., Գ. Զոհրապի փողոց, 4-րդ նրբանցք, 2  հասցեում գտնվող 216.1 ք.մ. բնակելի տուն և 0.06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21200000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 20 շենք, 23 հասցեում գտնվող 52,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25480000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.02.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 16.03.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը: