«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ք․ Երևան, Նոր Նորք, Մ․ Գալշոյան փողոց, 32 շենք, 15 հասցեում գտնվող 61,16 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 34350000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Գառնի, գյուղ Գառնի, Գեղարդի խճուղի, 14/1 հասցեում գտնվող 78,7 ք․մ․ օժանդակ շինություն, 2,4 ք․մ․ /5,64 խ․մ․/ պարիսպ, 0,45 ք․մ․ /0,45 խ․մ․/ պարիսպ և 0,01735 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 26400000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Տաշիր, քաղաք Տաշիր, Դպրոցականների փողոց, 10 շենք, 31 հասցեում գտնվող 88,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 17000000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Ա․ Մանուկյան փողոց, 1-ին նրբանցք, 4 շենք, 34 հասցեում գտնվող 84,7 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 25700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր Նորք, Միկոյան փողոց, 25 շենք, 31 հասցեում գտնվող 48,01 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 32700000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք․, Ծ․ Իսակովի փողոց, 74ա շենք, 24 հասցեում գտնվող 61,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 19300000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ ք․, Ա․ Իսահակյան փողոց, 28 հասցեում գտնվող 313,3 ք․մ․ բնակելի տուն, 39,6 ք․մ․ անասնաշենք, 11,5 ք․մ․ թոնրատուն, 7,1 ք․մ․ ինքնակամ կառուցված պարիսպ և 0,1388 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 43200000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Երևանյան փողոց, 28 հասցեում գտնվող 233,66 ք․մ․ բնակելի տուն, 31,6 ք․մ․ ավտոտնակ, 3,05 ք․մ․ կաթսայատուն, 9,52 ք․մ․ գետնատուն և 0,062 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 30700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամաս, 17 շենք, 83 հասցեում գտնվող 75 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 36090000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Ռ․ Միքայելյան փողոց, 4 շենք, 22 հասցեում գտնվող 91,74 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 25000000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 13.11.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 17.12.2026թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.borsa.am կայքերը:
